HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ում մեկնաբանություններ տալը կոռեկտ չեն համարում

Կրթության եւ գիտության նախարարությունում տեղյակ են Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում ստեղծված իրավիճակից: Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Հետքին» հայտնեց, որ կրթօջախը ենթարկվում է եկեղեցուն, սակայն մեր այն դիտարկմանը, որ խոսքը ոչ թե դրա, այլ սփյուռքում ուսանող ՀՀ քաղաքացիների մասին է, որոնք այսօր անցկացրած ցույցով բողոքել են իրենց իրավունքների ոտնահարման դեմ, Ա. Բաղդասարյանը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել իրավիճակը այն դեպքում, երբ ուսանողները մի բան են ասում, Մայր Աթոռը` այլ: Նա նաեւ հավելեց, որ նախկինում էլ ԿԳՆ-ն որեւէ առնչություն չի ունեցել Հայոց մարդասիրական ճեմարանի հետ: Ըստ Ա. Բաղդասարյանի` Մայր Աթոռը ուսանողների այսօրվա նամակը ստանալուց հետո թերեւս մարդիկ կուղարկի Կալկաթա, որոնք կփորձեն լուծել խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter