HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻ պաշտպանը իրավասու չէ միջամտել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի դեպքերին

Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու չէ զբաղվել Կալկաթայում Հայոց մարդասիրական ճեմարանի սաների բողոքներով: «Հետքը» դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակ` պարզաբանում ստանալու, թե Ճեմարանում առաջացած խնդրի դեպքում կարո՞ղ է ՄԻ պաշտպանը որևէ կերպ միջամտել: ՄԻ պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ օմբուդսմենը չի կարող զբաղվել այդ հարցով, քանզի, ըստ Սահմանադրության, եկեղեցին պետական մարմին չէ, իսկ ՄԻ պաշտպանի իրավասությունների մեջ չի մտնում միջամտություն ցուցաբերել այն կառույցներում, որոնք պետական մարմին չեն համարվում: Մեր հարցին, թե արդյոք ՄԻ պաշտպանն իրավասու չէ միջամտել և անդրադառնալ ուսանողների բողոքներին` որպես ՀՀ քաղաքացիների, աշխատակիցը պատասխանեց. «Պաշտպանը նման լիազորություն չունի: Եթե նույնիսկ երեխաներն էլ դիմեին նրան, ինքը առավելագույն դեպքում կարող է կաթողիկոսին խնդրանքով դիմել, բայց միջամտել չի կարող»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter