HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հերթական փորձը` վերականգնելու կինոցանցը մարզերում

Վաղը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կմեկնարկի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ու մանկական ֆիլմեր: Կազմակերպիչները փորձել են ամեն մարզում ներկայացնել գոնե մեկ նոր ֆիլմ:

Կինոծրագրի շրջանակներում ցուցադրվելու են կինոարխիվային բացառիկ նյութեր, մինչեւ այժմ չցուցադրված կադրեր` 20-30 –ականների ժապավեններ, կազմակերպվելու են հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Ծրագիրը մեկնարկում է մարզերում եւ եզրափակվելու է Երեւանում հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոկենտրոնի նախագահի խոսքերով սա իր նպատակն ունի` կազմակերպելով ցուցադրություններ մարզերում նպաստել կինոդահլիճների և սրահների ցանցի ստեղծմանը, եւ առհասարակ, ուշադրություն դարձնել մարզային մշակութային կյանքի աշխուժությանը:

Ցուցադրությունների համար հիմնականում ընտրվել են անկախության շրջանում արտադրված ֆիլմերը' գեղարվեստական, անիմացիոն, վավերագրական եւ մանկական: Այս միջոցով կինոկենտրոնը փորձում է պահպանել հանդիսատեսի կապը հայկական կինոյի հին ավանդույթների եւ վերջին ժամանակներում ստեղծվող ֆիլմերի հետ:

Նշենք, որ այս նախագիծը հովանավորում է Ռուսաստանի հայերի միությունը, որը հատկացրել է 25 հազար դոլար: Մշակույթի նախարարությունն իր հերթին հատկացրել է երեք միլիոն դրամ:

Մեկնաբանություններ (1)

Երևանցի
Լավ մի արհեստավարժ մարդ չկար, որ զբաղվեր այս գործով??? Գևորգ Գևորգյանը կինոյից շատ հեռու մարդ է, նա Հայֆիլմ կինոստուդիայում աշխատում եր տնօրենի տեղակալ տնտեսության գծով.........հետո ոնց եղավ նշանակեցին տնօրեն....հետո ՕԵԿ-ի քվոտայով մի երկու ամիս դարձրեցին նախարար....հետո կինոկենտրոն ստեղծեցին ու ՍՐԱՆ կարգեցին տնօրեն....... ՍԱ հին կոմսոմոլի կադր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter