HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները հացադուլ են հայտարարել

 Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները երեկվանից եռօրյա հացադուլ են հայտարարել:  Հիշեցնենք, որ երեկ ուսանողները բողոքի ակցիա էին սկսել ճեմարանի մոտ: Իսկ բողոքի ալիքի պատճառը եղել է ճեմարանի ուսանողներից մեկին այնտեղից հեռացնելը:

Ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել, բայց ակադեմիայի մի ուսուցիչ «The Telegraph»-ին ասել է. «Իշխանությունները փորձում են երեխաների կարգապահությունը վերականգնել և բարելավել իրենց վարքը»: Ճեմարանի սաների պահանջներից է նաև այլ ուսումնական հաստատություններում իրենց ուսման շարունակության ապահովումը, ինչը եկեղեցու պարտավորությունների մեջ է մտնում: Հայոց մարդասիրական ճեմարանը, որը հիմնադրվել է 1821, տրամադրում է անվճար կրթություն հայ երեխաներին մինչեւ 10-րդ դասարան և նաև դրամական միջոցներ համայնքի ուսանողներին` պետական քոլեջում կրթությունը շարունակելու համար: Ուսանողներն ասում են, որ իրենց խոստացել էին, որ իրենց ամբողջ կրթությունը կֆինանսավորվեր, ինչն իրենց կօգներ սովորել և աշխատել արտերկրում: Սակայն այժմ նրանց թույլ չի տրվում դիմել Կալկաթայի կամ այլ քաղաքների լավ քոլեջներ:

Ճեմարանի սաները, որոնք մշտական կապի մեջ են «Հետքի» հետ, հայնտեցին, որ ճեմարանի կառավարիչ Հայր Խորենն ասել է, որ ուսանողները սպասեն մինչև հինգշաբթի, սակայն բողոքի ակցիան շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter