HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճեմարանում հացադուլը շարունակվում է

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները «Հետքին» նոր հայտնեցին, որ երեկվանից սկսված հացադուլն այս պահին շարունակվում է: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մոտ մեկ ժամ առաջ ասել էր. «Ինձ թվում է` այդ վիճակն արդեն հարթված է: Մենք մշտական կապի մեջ ենք ճեմարանի կառավարչի հետ և կարծում եմ, որ իրավիճակը կհարթվի»: Հացադուլավոր սաները, սակայն, հայտնում են, որ իրենք սպասում են ճեմարանի կառավարիչ Հայր Խորենի առաջարկներին: Դրանց բացակայության դեպքում հացադուլը կշարունակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter