Նախկին ուսուցչի պատիժը խստացվեց
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մասնակիորեն բավարարեց տուժող Հ. Ս.-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքը եւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի պատժաչափն ավելացրեց 1 տարով` նրան դատապարտելով 3 տարվա ազատազրկման: Հ. Ս.-ի մյուս փաստաբան Ավագ Լալայանի բողոքը դատարանը մերժեց: Վերջինս խնդրել էր գործը վերադարձնել ընդհանուր իրավասության դատարան, եւ անցկացնել նոր դատաքննություն:
Փաստաբանների կարծիքով` Ավագյանը պետք է դատապարտվեր 5 տարվա ազատազրկման: «Հետքի» այն հարցին, թե արդյոք իրենց բավարարո՞ւմ է վերաքննիչի որոշումը, Ավագ Լալայանը պատասխանեց, որ որոշումը ոչ թե պետք է իրենց բավարարի, այլ տուժող Հ. Ս.-ին: Հենց նա էլ պետք է որոշի` դիմե՞լ Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ: Այսօրվա նիստին Հ. Ս.-ն ներկա չէր: Բայց երեկ նա դատարանում հայտարարեց, որ Լեւոն Ավագյանն արժանի է ցմահ ազատազրկման:
Մեկնաբանել