HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանին կրկին մերժեցին

Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ  հերթական ապօրինի քայլը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.2010թ. մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել` որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, առանց որևէ պատճառաբանության, որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին։ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter