HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գերասիմ Ալավերդյան. «Ես համարում եմ, որ այսօր հացի գինը էական չի բարձրացել»

Գյուղնախարարը հավաստիացնում է, որ ապագայում ևս հացի գնի էական բարձրացում չի լինի Պարենային ցորենի գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում դրա թանկացմամբ, վերջինս էլ` եղանակային պայմաններով. երաշտի պատճառով եղավ պակաս բերք: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա հանդիպել է Հայաստան պարենային ցորեն ներկրող մոտ 8 կազմակերպության տնօրենների հետ: Ըստ նրանց տվյալների` այսօր Հայաստանում պարենային ցորենի պաշարների պակաս չկա, տարբեր երկրներից ներկրվել են համապատասխան խմբաքանակներ: Գերասիմ Ալավերդյանը նշում է, որ այս օգոստոսին ավելի շատ ցորեն է ներկրվել Հայաստան, քան անցյալ օգոստոսին: Այս տարի Հայաստանում ակնկալվում է ստանալ 280.000 տոննա ցանքսի բերք, որից ցորենը կկազմի 120.000-130.000 տոննա: «Գինը որոշում է շուկան` առաջարակի և պահանջարկի հիման վրա: Այս կազմակերպությունները մեզ հավաստիացին, որ առաջիկայում էական բարձրացումներ չեն լինի: Եթե համեմատենք համաշխարահային շուկայի գներին, հաշվի առնենք գազի թանկացումը, այո, ես համարում եմ, որ այսօր հացի գինը էական չի բարձրացել»,- նշում է գյուղնախարարը: Նա հավաստիացնում է, որ առաջիկայում ևս հացի գինն էականորեն չի բարձրանա, քանի որ «ցորեն ներկրող կազմակերպությունների միջև առկա է մրցակցություն»: Նա ասում է, որ եթե Հայաստանը ներկրում է մի բան, որի գները դրսում բարձրանում են, ապա ինչպե՞ս կարող են Հայաստանում չբարձրանալ: Այժմ Հայաստան ցորենը ներկրվում է ավելի բարձր գնով` 80-140 դրամ: Երբ սրան էլ ավելանում են բազմաթիվ տրանսպորտային ծախսերը, ապա, գյուղնախարարի խոսքերով, ցորեն ներկրող կազմակերպությունները մի քիչ էլ վնասով են աշխատում: Բերքահավաքից առաջ ցորեն ներկրող կազմակերպությունները աշխատում են սպառել իրենց մոտ եղած խմբաքանակները, որ նոր բերքահավաքը ավելի ցածր գներով կազմակերպեն: Այսօր հողատարածքներ կան, որոնք, բացի ցորենից, այլ նպատակով չեն կարող օգտագործվել: Գյուղացիները հրաժարվում են ցորեն արտադրելուց, քանի որ այդ ճյուղը եկամտաբեր չէ: Գյուղնախարարը հավաստիացնում է, որ «Սերմնաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում ցորենի հետ կապված բոլոր խնդիերնրը կլուծվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter