HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

ՆՓԱԿ-ում մեկնարկեց Այլընտրանքային արվեստի փառատոնը

Այսօր ՆՓԱԿ-ում մեկնարկեց 15-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնը: Այն ունի կերպարվեստի, կատարողական արվեստի` թատրոն, կինո, երաժշտության` ավանգարդ, ռոք, գրականության, արվեստաբանության ենթաբաժիններ: Այս տարի փառատոնի ծրագրում առաջին անգամ ներառվել է գրականության բաժինը։

Փառատոնին մասնակցելու է ավելի քան 60 արվեստագետ: Կերպարվեստի բաժնում կներկայացվի 42, երաժշտության բաժնում` 10, գրականության, թատրոնի ու կինոյի բաժիններում` 5-ական մասնակից: Փառատոնի ռոք և ավանգարդ բաժինը ներկայացնում են 8 խումբ ու 2 մենակատար։

Այլընտրանքային արվեստի փառատոնի համադրողը Արփա Հակոբյանն է: Փառատոնի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ինքնարտահայտման, ստեղծագործության համար համադրողի առաջ քաշած հայեցակարգի` բովանդակային կամ ձևի, տեքստի և մտքի կաշկանդումներ, սահմանափակումներ չկան:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1996 թ.։ Այս տարի այն տևելու է մինչև ապրիլի 23-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter