HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարչապետը խորհուրդ տվեց «Մուշ-2»-ի խնդրին անդրադառնալ մեկ ուրիշ անգամ

Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում ծնված, հետագայում` 1946թ-ից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած նկարիչ եւ քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի քարեղեն արտահայությունը Արթիկի նորակառույց մշակույթի տուն էր: Հանդիսավոր բացմանը մասնակցում էր նաեւ երկրի վարչապետը եւ պաշտոնատար այլ անձինք: Շուրջ 155 մլն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մոտ 20 հազար բնակչություն ունեցող Արթիկ քաղաքում մշակույթի տուն կար: Սակայն Վարազ Սամուելյանի անվան նորակառույց մշակույթի տունն իր հնարավորություններով գալիս է լրացնելու առաջինի բացը: Նախ նկարչի կտակի համաձայն այստեղ են տեղափոխվել նրա 41 կտավները եւ մեկ քանդակ: Գործելու է Վարազ Սամուելյանի աշխատանքների մշտական ցուցահանդես: Յուրատիպ նախագծով կառուցված 550 քմ մակերեսով երկհարկանի շենքի առաջին հարկում տեղակայված է ցուցասրահը, հանդիսությունների դահլիճը 139 տեղով, շախմատի սրահն ու էլեկտրոնային գրադարանը: Շենքի երկրորդ հարկում կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասասենյակներն են: Սամուելյան մշակույթի տան տնօրեն Զոհրապ Թորոսյանի կարծիքով, երկրորդ կրթօջախ ունենալը պարզապես անհրաժեշտություն էր, քանի որ այստեղ գործելու են խմբակներ, որոնք հնարավոր չէր կազմակերպել նախորդի պայմաններում: Վարչապետն եւս գնահատեց արված աշխատանքը` նշելով, որ նման եղանակներով են կառավարության որդեգրած համայնքների համաչափ զարգացման ծրագրերը կյանքի կոչվում: «Կարեւոր է, որպեսզի մշակույթը Երեւանից տեղափոխվի մարզեր եւ սա հենց դրա գեղեցիկ վկայություններից մեկն է»: Տեղի լրատվամիջոցներից «Գալա» հ/ը Մուշ-2 թաղամասում բազմաթիվ թերություններով իրականացված շինարարության վերաբերյալ հարցը մնաց անպատասխան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գերադասեց չպատասխանել օրակարգից դուրս այդ հարցին` ասելով որ իրենք այսօր եկել են ընդամնեը մասնակից լինելու արթիկցիների ուրախությանը, նույնը խորհուրդ տվեց անել խնդրով մտահոգ Շիրակի մարզի մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter