HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճից ջրառի ծավալն ավելացվել է

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը, հաշվի առնելով ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակը և հուլիս-օգոստոս ամիսների երաշտը, որոշել է Սևանա լճից ջրառի ծավալը 2010թ. ոռոգման շրջանում ս.թ. հունիսի 3-ի 144,5 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել է 168,9 մլն խորանարդ մետր։ ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև իր նախկին որոշումներից մեկում, որով բարձրացվում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կառավարման արդյունավետությունը` խորհրդի ստեղծման միջոցով։ Որոշումն ընդունելու առաջարկն արել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter