HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Այվազյանի անվտանգությունը երաշխավորված չի՞ լինի

Այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը ուտոպիստական էր որակել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած «100 քայլ» ծրագրի որոշ դրույթներ: Պատգամավորը նաև համոզմունք էր հայտնել, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդեն կոնկրետ դրական արդյունքներ տվել է: Այս առնչությամբ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեկնաբանելով Վ. Այվազյանի խոսքերը, «Հետքի» հետ զրույցում ասաց. «Իրենց համար, իրոք, ուտոպիա է օլիգարխիայի իշխանությունը ջարդելը, քանի որ «100 քայլ» ծրագիրն ուղղված է հենց դրան: Մեզ համար դա ուտոպիա չէ եւ վստահ ենք, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո «100 քայլ» ծրագիրը իրատեսական ձեւով կիրագործվի»: Ինչ վերաբերում է հակաճգնաժամային ծրագրի դրական արդյունքներին, ապա, Լևոն Զուրաբյանի կարծիքով, հարցին պատասխան տալու համար պետք է դուրս գալ փողոց եւ հարցում կատարել բնակչությունից: «Վարդան Այվազյանն իրեն նման իրավունք չի կարող վերապահել, որովհետեւ իր անվտանգությունը հաստատ երաշխավորված չի լինի»,- հավելեց ՀԱԿ-ի համակարգողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter