HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացած Գուրգեն Հայրապետյանը պատիժը լրիվ կրել էր

Էլեկտրոնային և տպագիր մամուլում  լուրեր են շրջանառվում, թե  սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը` Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով և անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով  ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից:

Տեղեկացնենք, որ 29.01.1962 թ. ծնված Գուրգեն  Հայրապետյանը ձերբակալվել է 22.04.2004 թ.-ին, կալանավորվել` 23.04.2004 թ.-ին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավճռով  Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի (բանդիտիզմ), 235հ.1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ. (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:

Հայտնում ենք որ, Գուրգեն  Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել  2010 թ.-ի մարտի 23-ին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter