HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հոկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Կինոաշունը»

Ազգային կինոյի ամսվա շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կկազմակերպվի ֆոտոցուցահանդես` նվիրված հայ կինոյի պատմությանը: Ցուցահանդեսի համար վերականգնվել են 120-ից ավելի հին լուսանկարներ, որոնք ընդգրկում են հայկական կինոյի պատմությունը 20-ական թվականներից մինչև այսօր: «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում հայտարարվելու է ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ: Լավագույն գրախոսականների համար սահմանված են դրամական պարգևներ: Մրցութային հանձնաժողովի նախագահն է Դավիթ Մուրադյանը, անդամներն են` Սուրեն Հասմիկյանը, Նունե Հախվերդյանը, Անիտա Երզնկյանը, Րաֆֆի Մովսիսյանը: Նյութերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեով: Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի նաև սեմինար «Կոդակ» ընկերության մասնագետների կողմից: Կինոյի տանը հոկտեմբերի 20-ին և նոյեմբերի 1-ին կանցկացվի երկու կլոր սեղան-քննարկումներ` նվիրված արդի կինոյի խնդիրներին, «Մեր ժամանակի հերոսը` ժամանակի խնդիր» և «Կինոդրամատուրգիայի արդի խնդիրները» թեմաներով: Ազգային կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրություններ կիրականացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Նարեկացի արվեստի կենտրոնում: Իսկ Կասկադում և Սիրահարների այգում կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ: Այս տարի ցուցադրություններ կկազմակերպվեն Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Յուրաքանչյուր ցուցադրավայրի համար կազմված է առանձին ծրագիր: Ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունները չեն կրկնվելու: Ամբողջ ամսվա ցուցադրությունների համար ընդհանուր առմամբ ընտրվել է 100 ֆիլմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter