HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Սպանվել է ոստիկանի մայրը

Առաջ է քաշվել մոտ 20 վարկած Հոկտեմբերի 6-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զաքարյան 6 եւ 8 շենքերի միջնամասում ընկած մթերային խանութ-կրպակում հայտնաբերվել է խանութի տիրոջ` Սվետա Կազազյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վերքերով: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ խանութից ապրանք եւ դրամ չի հափշտակվել: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գ. Իսպիրյանի տեղեկացմամբ` այս պահին կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան: Ըստ նրա` սպանության առթիվ մոտ 20 վարկած է առաջ քաշվել, որոնք բոլորն էլ նա հավանական է համարում: Այդ վարկածների շուրջ կատարվում են քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սպանվածը Վանաձորի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր Մովսես Իսքանդարյանի մայրն է: Մովսես Իսքանդարյանը ղեկավարության կողմից գնահատված է որպես բարեխիղճ, բանիմաց, օպերատիվ աշխատող: Սպանվածն էլ, բարեկամների ու հարեւանների գնահատմամբ, հարգված, մեղմ բնավորության տեր անձնավորություն էր: Սվետա Կազազյանին ճանաչողները նրա սպանությունը կապում են ոչ թե թշնամանքի, այլ նրա առեւտրային գործունեությանը: Համոզված են, որ հանցագործություն կատարողը կամ հոգեկան հիվանդ է եղել կամ էլ խանութից ապառիկով ապրանք տանողերից մեկը, որին խանութի տերն այս անգամ մերժել է ապրանք տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter