HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններ առանց անակնկալի. հաղթեց Ալիևի կուսակցությունը

Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևի ղեկավարած «Յենի Ազերբայջան» կուսակցությունը: Այն, ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ստացել է Միլի մեջլիսի 125 տեղից 71-ը: Այս հաղթանակը վաղուց էր կանխատեսվում: Բնակչության անտարբերության հետևանքով ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 50 %-ը: Ընդդիմադիր որոշ ուժեր անգամ չպայքարեցին խորհրդարանում տեղ ունենալու համար: Նույնիսկ ընդդիմադիր 2 կուսակցության` «Մուսվաթի» և «Ժողովրդական ճակատի» որոշումը` միավորվել, շոշափելի ազդեցություն չունեցավ ընտրությունների արդյունքի վրա: Ընտրություններին մասնակցած 23 կուսակցության մեջ կան Ալիևին կողմնակից մի քանի իշխանամետ կուսակցություններ, որոնք ևս մանդատներ են ստացել: Այսպիսով, Միլի մեջլիսում ձևավորվեց իշխող մեծամասնություն: Ադրբեջանական ընդդիմությունն ասում է, որ ընտրությունների ժամանակ տեղ գտած լայնածավալ կեղծքներն ազդել են վերջնական արդյունքի վրա: ԵԱՀԿ-ի դիտորդները ևս հայտնել են ընտրողների նկատմամբ բռնությունների մասին: Լուսանկարը` Ռոյթերսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter