HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանդայի պարագլխի» հարուստ անցյալը

Սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման էր ենթարկվել «բանդայի պարագլուխներից» մեկը` նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանը:

Արտուշ Հակոբյանը վերջին անգամ երկարատեւ ազատազրկման էր դատապարտվել ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին առեւանգելու մեղադրանքով, սակայն պատիժը լիովին չկրած ազատ էր արձակվել:

Արտուշ Հակոբյանի անունը վերջին անգամ հնչել էր 2008 թ., երբ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների օրը նա այցելել էր Կոտայքի մարզի Գառնի գյուղի 27/30 ընտրական տեղամաս եւ փորձել քվեաթերթիկներ լցոնել ՀՀԿ թեկնածուի օգտին: Լցոնումը կանխելու նպատակով նրա հետ վեճի էր բռնվել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի վստահված անձը, որն այնուհետեւ վերածվել էր ծեծկռտուքի:

ՀՅԴ եւ ՀՀԿ թիմակիցների միջեւ ծեծկռտուքը շարունակվել էր ընտրատարածքի բակում: Բախման ժամանակ օգտագործվել էր հրազեն եւ դանակ, որի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել նաեւ Արտուշ Հակոբյանը եւ տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքից օրեր անց, ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների առիթով հարուցված 7 քրեական գործերից մեկը վերաբերում  էր այս միջադեպին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի  վերջաբանը hայտնի չէ:

Մեկնաբանություններ (1)

SONA
Zarmanum em hanrapetakani vra,,,Ba edpes jigit txun kareli e nstacnel,erb arjevum @ntrutunner e linelu ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter