HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքը կդառնա ԼՂՀ, բայց ոչ Նախիջևան»

«Ես առաջարկում եմ սփյուռքի մեր բոլոր գործընկերներին ու սփյուռքի մամուլի ներկայաչուցիչներին, ովքեր որ այստեղ են, տարածել հետևյալ գաղփարը, որպեսզի սփյուռքը օգնի Ջավախքին, և այդ օգնությունն ավելի ճիշտ, ավելի էֆեկտիվ կլինի, քանի որ չի ստացվի, թե Հայստանը  ինչ-որ նկրտումներ ունի Ջավախքի նկատմամբ»։ Այսպիսի առաջարկով հանդես եկավ Իսպանիայում լույս տեսնող «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արթուր Ղուկասյանը ԼՂՀ-ում հոկտեմբերի 12-ից 16-ը ԼՂՀ ում տեղի ունեցած հայ լրագրողների 5-րդ համաժողովին։ Նա արձագանքեց Ջավախքից համաժողովի երկրորդ օրը զեկույցով հանդես եկող Ախալքալաքի «ATV-12» հեռուստաընկերության լրագրող Մյասնիկ Խրիմյանի զեկուցմանը, որտեղ լրագրողը կարճ ներկայացրեց Ջավախքում լրագրողի անվտանգության ու լրատվության խնդիրները։ Զեկույցը լայն արձագանք գտավ հատկապես սփյուռքի ու Արցախի լրագրողների շրջանում: «Մենք պարբերաբար անդրադառնում ենք սփյուռքի բոլոր գաղթօջախների կյանքին ու գործունեությանը: Վերջին վրացական նկրտումները` հայաթափել Ջավախքը և վերածել Նախիջևանի, ևս արծարծվում է մեր շաբաթաթերթի էջերում: Մենք անընդհատ հետևում ենք հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, ըստ որոնց, մի բան ակնհայտ է. իրոք, ջավախքահայության խոսքն եմ ասում, Ջավախքը երբեք Նախիջևան չի դառնա, կդառնա ԼՂՀ, բայց ոչ Նախիջևան» - ասաց «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիրը: Միաժամանակ ավելացրեց, որ պետք է թոթափել «Հայաստանի օգնությունը Ջավախքին» մտածելակերպը, քանի որ դա տեղափոխվում է մի քիչ  քաղաքական դաշտ, ինչը Վրաստանին դուր չի գալիս: Ըստ Արթուր Ղուկասյանի` անհրաժեշտ է երկու հարևան երկրների միջև ստեղծել բարիդրացիական ջերմ մթնոլորտ: «Ասում են՝ մեր հարաբերությունները Վրաստանի ու Հայաստանի հետ արտակարգ են և այլն: Դա պարզ է, որ ստում են, կարող են ստել նաև ՀՀ իշխանավորները, որովհետև հիմա քաղաքական իրավիճակը  դա է ապացուցում, որ պետք է այդպես վարվեն, որովհետև մենք չորս ճակատով չենք կարող մարտնչել: Բայց մենք կարող ենք սիրելով հաղթել մեր թշնամիներին: Եվ այստեղ քաղաքական դաշտը կտեղափոխվի մշակութային ոլորտ: Պետք է ստեղծել իսկական բարեկամական մթնոլորտ հայերի ու վրացիների միջև, որը կօգտագործենք մենք: Այսպես ասած՝ մենք մի քիչ պետք է «աֆերիստ»  լինենք, ինչպես մեր հակառակորդները, քաղաքականությունը 21-րդ դարում դա է պահանջում», - ավելացրեց խմբագիրը մեզ հետ զրույցում: Աղունիկ Այվազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter