HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը որոշելու է Սերժ Սարգսյանը

«Եթե նախագահը հանդիպումից հետո մեզ առաջարկի, որ մենք ընդունենք, ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, մեծ սիրով: Եթե երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է դե յուրե ճանաչենք ԼՂ անկախությունը, անպայման մենք շատ արագ կնախաձեռնենք ու արտահերթ նիստով կարող ենք դա անել»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե վաղը Աստրախանում ՌԴ նախագահի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյոք կարող է ազդել «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂ անկախության ճանաչման օրինագծի քվեակության օրվա և հետագա զարգացումների վրա: «Թող այնպիսի  տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Պարզապես մենք փորձում ենք դրանով չխաթարել բանակցային գործընթացը»,- ասաց Հ. Աբրահամյանը: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ անձամբ է «Ժառանգություն» խմբակցությանն առաջարկել նախագծի քվեարկությունը հետաձգել. առայժմ պատասխան չի ստացել: ԼՂ անկախության ճանաչման հարցը ԱԺ-ում կքննարկվի վաղվա կամ հաջորդ օրվա նիստի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter