HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական Ասիայի երկրները համաշխարհային առաջատարների շարքում են. Հայաստանը 48-րդ տեղում է

Բիզնեսի կանոնակարգման բարելավման տեսանկյունից` աշխարհի երկրների շարքում անցյալ տարվա առաջատարը Ղազախստանն է: Այդպես է արձանագրված Գործարարություն 2011. բարեփոխումներ ձեռնարկատերերի համար ամենամյա զեկույցում, որն ութերորդն է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Համաշխարհային բանկի տարեկան հրապարակումների շարքում: Ղազախստանը բարելավել է պայմանները բիզնես սկսելու, շինարարության թույլտվություն ստանալու, ներդրողների պաշտպանության և միջսահմանային առևտրի ոլորտներում: Դրա հետևանքով, ձեռնարկատիրական գործունեության դյուրինության սանդղակում այն բարձրացել է 15 աստիճանով և այժմ 59-րդն է 183 երկրների շարքում: Տաջիկստանն ու Հունգարիան, որոնք ամենամեծ առաջընթացը գրանցած 10 երկրների շարքում են, բարձրացել են, համապատասխանաբար, 10 և 6 աստիճանով: Չեխիայի Հանրապետությունն առաջ է շարժվել 19 աստիճանով և այժմ 63-րդ տեղում է: Լիտվան մտել է լավագույն 25 երկրների շարքը` անցյալ տարի բարելավելով իր ցուցանիշները «Գործարարությունե զեկույցում նշվող ինը ոլորտներից հինգում: Դա լավագույն ցուցանիշն է բոլոր երկրների մեջ: Այդ առաջընթացից հետո Լիտվան հավասարվել է բարձր դիրքեր զբաղեցնող իր բալթյան հարևաններին` Էստոնիային ու Լատվիային, ինչպես նաև Վրաստանին: Անցած հինգ տարիների ընթացքում աշխարհի երկրների մոտ 85 տոկոսը դյուրացրել է տեղացի գործարարների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը` իրականացնելով 1511 բարելավում բիզնեսի կանոնակարգման ոլորտում: «Գործարարություն 2011ե զեկույցում առաջին անգամ կիրառվում է նոր չափանիշ, որը ցույց է տալիս, թե որքան է փոխվել բիզնեսի կանոնակարգումը 174 երկրներում` 2005 թվականից սկսած: Բիզնեսի կանոնակարգման բարեփոխումների այս  չափանիշով աշխարհում ամենաակտիվը Վրաստանն է: Ութ տարի անընդմեջ Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանն ամենաակտիվն է եղել տեղական ընկերությունների համար բիզնեսի կանոնակարգման բարելավման ոլորտում: Անցյալում շատ փոփոխություններ պայմանավորված էին Եվրամիությանն անդամակցելու հեռանկարով: Վերջին ժամանակներում աշխուժացման պատճառ է դարձել տնտեսական ճգնաժամը: Անցյալ տարի 25 երկրներից 21-ը բարելավել են բիզնեսի կանոնակարգումը տեղական ընկերությունների համար: «Ֆինանսական ճգնաժամից առավել տուժած երկրները, հատկապես Արևելյան Եվրոպայում, վերջին տարվա ընթացքում իրականացրել են կանոնակարգային բարեփոխումներ` վերականգնումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը փոքր և միջին բիզնեսի համար դյուրացնելու նպատակով»,- նշել է Սվետլանա Բագաուդինովան` զեկույցի հեղինակներից մեկը: Զեկույցում նշված` անցյալ տարվա ընթացքում սնանկության ընթացակարգերին վերաբերող բարեփոխումների կեսն իրականացվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ նաև ձեռնարկվել են զանազան միջոցառումներ` ուղղված բիզնես սկսելը, վերակառուցելն ու հարկեր վճարելը դյուրացնելուն: Գործարարություն 2011 զեկույցում 48-րդ տեղում դասված Հայաստանը դյուրին է դարձրել միջսահմանային առևտուրը` մաքսատանն ու մաքսային պահեստներում ներդնելով ինքնահայտարարագրման սեղաններ, բարելավելով սահմանային գործառնությունները` ներդրումներ անելով նոր սարքավորումներում, և ներդնելով ռիսկի կառավարման համակարգ: Հետևյալ երկու աղյուսակներում ներկայացված են Հայաստանին և հարևան երկրներին առնչվող ամփոփ տվյալներ: Աղյուսակ 1.  Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դյուրինության համեմատական ցուցանիշները` 2011 թ. և 2010 թ. Հայաստանի դիրքը 183 երկրների շարքում`        48 (2011թ.)           44 (2010թ.) ցուցանիշը                                                                       2011 թ.        2010 թ. բիզնես սկսելը                                                                         22            21 շինարարական թույլտվություններին առնչվելը                 78            72 սեփականություն գրանցելը                                                   5            5 վարկեր ստանալը                                                                  46            43 ներդրողների պաշտպանություն                                         93            93 հարկեր վճարելը                                                                   159            153 միջսահմանային առևտուրը                                                82            102 պայմանագրերի կիրարկումը                                              63            62 բիզնեսի փակումը                                                                 54            49 Աղյուսակ 2.  Հայաստանի և հարևան երկրների`գործարարության դյուրինության ցուցանիշը` երկու տարվա կտրվածքով. Երկիրը                  2011        2010 Հայաստան           48        44 Ադրբեջան            54        55 Վրաստան            12        13 Թուրքիա               65        60 Գործարարություն շարքի մասին Գործարարություն զեկույցներում վերլուծության են ենթարկվում այն կանոնակարգումները, որոնք վերաբերում են տվյալ երկրի բիզնեսներին` նրանց ողջ գործունեության ընթացքում, ներառյալ` բիզնես սկսելն ու գործառնությունները, միջսահմանային առևտուրը, հարկերի վճարումը և բիզնեսի փակումը: «Գործարարությունե զեկույցը չի անդրադառնում բիզնես միջավայրի բոլոր ասպեկտներին, որոնք կարևոր են ընկերությունների և ներդրողների համար: Օրինակ` այն չի գնահատում անվտանգության, մակրոտնտեսական կայունության, կոռուպցիայի և հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի հզորությունը: Զեկույցի եզրահանգումները տնտեսական քաղաքականության մասին բանավեճեր են առաջ բերել ավելի քան 80 երկրներում` հանգեցնելով հետազոտությունների, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է ընկերության մակարդակում կանոնակարգումն առնչվում տվյալ երկրի տնտեսական զարգացմանը: Գործարարություն շարքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.doingbusiness.org կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter