HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Նախ պետք է գտնել, թե որն է Չարենցի տունը

Գրականագետ Դավիթ Գասպարյանը լուրջ չի ընդունում Չարենցի տան հետ կապված հայտարարությունները Հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի՝ Կարսում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել 250 հազար թուրքական լիրայով: Այս մասին գրել է թուրքական Hurriyet օրաթերթը: Չարենցի ծննդյան 108 ամյակի առթիվ 2005 մարտի 13-ին մի շարք հայ գրողներ եւ արվեստագետներ գնացին Կարս: Կարսի քաղաքապետարանում մեծ ընդունելություն են կազմակերպել: Հայ արվեստագետների եւ գրողների խմբին ընդունել է  քաղաքապետի տեղակալը, ով ասել է, թե իրենք պատրաստ են Չարենցի տունը վերանորոգել, քանի որ այն իրենց համար լրացուցիչ եկամուտի աղբյուր է: Դավիթ Գասպարյանն ասաց, որ այնտեղ մուտքի գումարը այն ժամանակ 12 դոլար էր: Նրանք փնտրում էին Չարենցի տունը` աչքի տակ ունենալով երկու տարբեր տներ: «Այն ժամանակ էլ հստակ չէր, թե որն է Չարենցի տունը: Թե թուրքական մամուլում ինչ են գրել, դա պայմանական է: Անձամբ ես լուրջ չեմ ընդունում, պետք է նախ գտնել, թե որն է Չարենցի տունը»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը եւ հավելում, որ 2005 թ. իրենք երկու տանն էլ եղել են, նկարվել են, պսակ են դրել: Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ այժմ Չարենցի տանը թմրամոլներ են ապրում, Դավիթ Գասպարյանն ասում է, որ դա այլեւս Չարենցի տունը չէ, իրենց քաղաքն է, իրենց բարքերը: «Շլիմանը գնաց անհայտության մեջ Տրոյան գտավ, մենք 4 կմ մետրի վրա չենք կարողանում գտնել, քանի որ հստակ չենք զբաղվում»,- ասում է գրականագետը: Նրա խոսքերով` նկարագրություններ կան, հասցեներ` եւս, բայց դրանք փոփոխվել են: Բանախոսը նշում է, որ պետք է լրջորեն զբաղվել այս հարցով, մինչդեռ հայկական կողմը ոչինչ չի անում, ամեն ինչ թողել են թուրքերի հայեցողությանը: Գրականագետն ասում է, որ Չարենցի տան հարցով պետք է զբաղվի գրողի տուն- թանգարանը եւ արտաքին գործերի նախարարությունը: Չարենցի տուն-թանգարանից պետք է դիմում գրեն ԱԳՆ-ին, որն էլ պետք է անցնի գործի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter