HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեկը չկար շուտ ֆայմեր, որ ընդմիջում շուտ անեին»

Հերթական տեխնիկական խափանումը Ազգային ժողովում Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյան: Այս նստաշրջանին պատգամավորներն իրենց քվեարկության համակարգերն առաջին անգամ միացրին անհատական քարտերի միջոցով: Օրենսդիրներից շատերը, սակայն, պատրաստ չէին քարտային համակարգով քվեարկելուն: Շատերը չէին կարողանում քարտերը տեղադրել և միացնել համակարգը, այդ պատճառով նիստերի դահլիճում խուճապ սկսվեց: Պատգամավորները սկսեցին սեղմել մոնիտորի վրա գտնվող բոլոր կոճակները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված մի քանի անգամ զգուշացրեց պատգամավորների, որ «իրար չխառնվեն»: «Հարգելի պատգամավորներ, կոճակները մի սեղմեք, համբերեք. քարտուղարության աշխատողները կմոտենան ձեզ»,- հորդորում էր ԱԺ նախագահը: Պատգամավորներն անհամբեր էին, արդյունքում քվեարկության համակարգը խափանվեց: Մոտ 20 րոպե ջանք գործադրելուց հետո նիստը հետաձգվեց 20 րոպեով: Արդեն միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն իր գործընկերներին պատմում էր, որ ինքն ուշացած է ներս մտել և «ապշել» դահլիճում տիրող իրավիճակից: «Այ մարդ, 100 մարդ նստած է, մեկը չկար շուտ ֆայմեր, որ ընդմիջում շուտ անեին: Էս ինչ մարդիկ են»,- ասում էր Հ. Հարությունյանը: Նշենք, որ այս քառօրյային բավարարվել էին նախորդ քառօրյայի ժամանակ լրագրողների բարձրացրած դժգոհությունները: Սարքին էր օդափոխության համակարգը, լրագրողներին հատկացվել է 4 համակարգիչ, ինչպես նաև լուծվել էր ձայնագրությունների խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter