HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օդանավեր շահագործող ընկերությունները թաքցրել են եկամուտները

ՎՊ-ն առաջարկել է Կառավարությանը վերանայել օդանավերի գրանցման, թռիչքային պիտանելիության սերտիֆիկատի տրամադրման, օդանավերի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգող մասնագետների վկայագրերի հատկացման հետ կապված հարցեր եւ առաջարկել է սահմանել վճարներ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով ՎՊ-ի 2009 թ. hաշվետվությունը: 2009 թ. բացահայտվել է, որ Հայաստանում գրանցված «Բլյու Էյր Վես» ընկերությունը 2007 թ.շահագործել է 21 ինքնաթիռ, որոնք շահագործվում են ՀՀ տարածքից դուրս` Արաբական Էմիրություններում, աֆրիկական երկրներում, Իրանում եւ այլն:  Շահագործած 21 ինքնաթիռի համար հարկային մարմիններին ցույց է տվել ընդամենը 80 մլն 540 հազար դրամի շրջանառություն եւ որպես շահութահարկ պետբյուջե է վճարել 230 հազար դրամ: «Սաութ Էյր Լայնս» ընկերությունը  նույն ժամանակահատվածում շահագործել է 22 ինքնաթիռ: Որպես իրացման շրջանառություն ընկերությունը ցույց է տվել 23 մլն 760 հազար դրամ, իսկ շահութահարկ ընդհանրապես չի վճարել: Վերահսկիչ պալատի հաշվարկներով` շուրջ 20 ընկերություններ, անվճար գրանցվելով Հայաստանում, շահագործել են ինքնաթիռներ եւ բոլոր հարկերը միասին վճարել են մոտ 36 մլն դրամ: Այն դեպքում, երբ պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռը որպես շահութահարկ մեկ տարվա ընթացքում վճարել է 45 մլն դրամ շահութահարկ: Նշված ուղղաթիռը  թունաքիմիկատներով սրսկումներ է իրականացրել ՀՀ անտառներում եւ դաշտերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter