HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Այս տարի մշակույթի վերաբերյալ միայն օրենքի փոփոխություններ են եղել

Տարիներ շարունակ շրջանառվում են գրադարանավարների, թատրոնի, արդեն նաեւ` կինոյի մասին օրինագծերը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ թատրոնի մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ  դրական է քվերակվել: Այն գտնվում է երկրորդ ընթերցման փուլում, ընդգրկված է մեծ օրակարգում: Բանախոսը գրեթե անհնար համարեց օրինագծի քննարկումը մինչեւ տարեվերջ, քանի որ ընդամենը մնացել է մեկ քառօրյա, իսկ հարցերը շատ են: Ինչ վերաբերում է գրադարանավարների մասին օրինագծին, ապա գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ, որի ժամանակ հնչել են առաջարկություններ, եւ Մշակույթի նախարարության հետ աշխատում են դրանց վրա: Արտակ Դավթյանը նշեց, որ մշակույթին վերաբերող օրենքները շատ դժվարությամբ են ծնվում, ինչը բնական է, քանի որ, բանախոսի խոսքերով, մշակույթը ձեւավորվել է դարերի ընթացքում եւ իր մեջ լուրջ պահպանողականություն է կրում, փոփոխություններ անելիս էլ պետք է ձգտել չվնասել այն: Ամբողջ տարվա ընթացքում մշակույթին վերաբերող որեւէ օրենք չի ընդունվել, 2 օրենսդրական նախաձեռնություններ են եղել պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Ռուզան Առաքելյանի կողմից: Ռուզան Առաքելայնի առաջարկությունը առաջին ընթերցմամբ ընդունվել է եւ գտնվում է երկրորդ ընթերցման փուլում: Իսկ պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարակել էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարել այն առումով, որ մշակութային հայտարարություններում պարտադիր լինեն տեղեկություններ այն մասին, թե կենդանի է լինելու կատարումը, թե ֆոնոգրամմայով (ձայնագրվածքով): Նրա առաջարկությունն ընդունվել էր, եւ դա ամբողջ տարվա ընթացքում միակ օրինագիծն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter