HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հանրապետական պատգամավորն օգնության կարիք չի զգո՞ւմ

Այսօրվա ասուլիսին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը պարզաբանումներ տվեց նախորդ երեքշաբթի ԱԺ-ում հնչեցրած Սպարտակ Մելիքյանի հայտարարյության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Վերահսկիչ պալատը «Անանիա Շիրակացի» համալսարանում ստուգումներ է իրականացրել, եւ ստուգող խմբի ղեկավարը համալսարանից պահանջել է 4000 դոլար կաշառք` համալսարանին «սեւ ցուցակում» չընդգրկելու համար: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ դատի է տվել ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Սպարտակ Մելիքյանին: Դրան հետեւել էին մամուլի հրապարակումներ այն մասին, որ պատգամավոր Արտակ Դավթյանը օգնության է հասել Սպարտակ Մելիքյանին: «Պատգամավորը օգնության կարիք չի զգում, առավել եւս, երբ պատգամավորը Հանրապետական խմբակցությունն է ներկայացնում, ինչը նաեւ ապացուցվեց  պատգամավորի հերթական գործողություններով եւ հայտարարություններով: Ինձ համար` որպես պատգամավորի, որպես մարդու, անընդունելի եւ մերժելի է  անձնական բնույթի ցանկացած քննարկում բարձրացնել քաղաքական ամբիոնի մակարդակի, եւ այդ հարթակն օգտագործել նմանատիպ հարցերի պարզաբանման համար»,- ասաց Արտակ Դավթյանը: Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Սպարտակ Մելիքյանին օգնության է հասել «ԱԺ նախագահի հովանու ներքո» գտնվող մեկ այլ պատգամավոր` Արտակ Դավթյանը, ապա նա ասաց. «Եվ ԱԺ նախագահը, եւ ես, եւ Հանրապետականի բոլոր պաշտոնյանները, որոնք զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, Հանրապետականի բազմահազարանոց ընտանիքի անդամներ ենք, որի նախագահը Սերժ Սարգսյանն է: Մենք պաշտոնավարում ենք այնքան ժամանակ, քանի դեռ ունենք հանրապետության նախագահի վստահությունը»: Նա իր վերաբերմունքը չարտահայտեց Վերահսկիչ պալատի մասին` նշելով, որ դա արդեն ասել է քվերակության ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter