HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ուրանի ծրագրի դեմ հանդես եկող ՀԿ-ները պատրաստվում են կոլեկտիվ հայցով դիմել դատարան

Մեկ տարի առաջ մի խումբ հասարակական կազմակերպություններ, պատահմամբ իմանալով ուրանի ծրագրի մասին, սկսեցին իրենց պայքարը, որպեսզի այն չիրականցվի: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն եւս մասնակցում է այդ գործընթացին: «Մի շարք քայլեր են իրականցվել եւ կիրականացվեն, որպեսզի կանխվի այդ ծրագրի իրականցումը ամբողջ Հայաստանի տարածքում»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Վերջին քայլը Կապանում տեղի ունեցած հանրահավաքն էր, նրա խոսքերով` երկար տարիներ Սյունիքում այդպիսի հանրահավաք չէր եղել: Կառավարության որոշումը հետախուզական աշխատանքներ իրականցնելու մասին 2009 օգոստոսի 4-ից կասկածի տակ դրվեց հասարակության կողմից: Այդ օրը Կապանի «Օրհուս» կենտրոնում հասարակական լսումներ անցկացվեցին այդ ծրագրի իրականացման վերաբերյալ, բայց Արթուր Ղազարյանի խոսքերով` այդ լսումների մասին հասարակությունը պատշաճ չէր տեղեկացվել, իսկ լսումների մասնակիցների 60-70 տոկոսը չինովնիկներ էին` բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներ: Արթուր Ղազարյանի պատմելով`երբ իրենք ունեցան լսումների արձանագրությունները, պարզեցին, որ դրանք կեղծվել են: Այնտեղ նշված էր, որ ծրագրի իրականացման հետ կապված բոլորը գոհ են, մինչդեռ Արթուր Ղազարյանը ասում է, որ գոհ էին միայն չինովնիկները: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, խոսելով ուրանի շահագործման դեպքում ռիսկերի մասին, նշեց, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները, թե այդ ծրագիրը ընդհանրապես ռիսկ չի պարունակում, անհիմն են: «Ոչ մի փորձաքննություն, ոչ մի հիմնարկ, կազմակերպություն չի ընդգրկվել ռիսկի գնահատման գործընթացին: Մենք չունենք այդպիսի կազմակերպություն, որը, օրինակ, կգնահատի առողջական ռիսկերը, երբ դու իրականցնում ես ուրանային ծրագիր»,- ասում է նա: Մի քանի  օր առաջ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ չունենք ռիսկեր, քանի որ հետազոտել ենք: Ինգա Զարաֆյանը հարցնում է Աշոտ Մարտիրոսյանին` ինչպե՞ս կարող ենք խոսել անվտանգության մասին, երբ այնտեղ ռիսկը գնում է գրունտային եւ ստորերկրյա ջրերի մակարդակով: «Ուրանը շատ ագրեսիվ տարր է, եթե մենք սկսում ենք բզբզել հանքը, այնտեղ կարող են սկսվել վտանգավոր պրոցեսներ»,- ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահը: Նրա խոսքերով` անկախ փորձագիտության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրա համար չկան պայմաններ: Ռուսատտանը տարիներ ի վեր շահագործում է ուրանի հանքերը թե բաց եղանակով., թե փակ: Նրանք ունեն պաշտոնական տվյալներ, ըստ որոնց` Ռուսաստանի տարածքում` փակ քաղաքներում, որտեղ շահագործվում են ուրանի հանքերը,  արատավոր երեխաների հիվանդության ցուցանիշը երկու անգամ բարձր է, քան ամբողջ Ռուսաստանում: Ինգա Զարաֆյանն ասում է, որ փորձաքննության համար կարող էին դիմել Ռուսաստանին: Նա նշում է, որ Կառավարությունը վերցրել է ամբողջ ուրանային ծրագրի մի փորք մասը եւ դրա մասին է խոսում: Բայց 2007 թ. Կառավարության որոշումով ունենք ուրանային ծրագրի ամբողջ փաթեթը, որտեղ խոսվում է ոչ միայն հետախուզման, այլ շահագորման եւ վերամշակման, ռադոիակտիվ տարրերի համար գերեզմանոց կառուցելու մասին: «Եթե այսօր Սյունիքի մարզում գործում են 3 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ եւ իրենց աշխատանքով վնաս են հասցնում տարածաշրջանին, Կառավարությունը չի կարողանում աշխատանքներ տանել այդ պրոցեսները նորմալ հունի մեջ դնելու համար, ի՞նչ ուրանի ծրագրի մասին է խոսքը: Ուրանը պղինձ չէ, մոլիբդեն չէ»,- ասաց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Կապանի, Լեռնաձորի եւ Քաջարանի ավագանիները դիմել են Կառավարությանը` պահանջելով հետ կանչել ուրանի ծրագրի վերաբերյալ որոշումները: Սյունիքի մարզում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 11 հազար ստորագրություն: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը նամակներ են ուղարկել, բայց հետո պարզվել է, որ պաշտոնյաներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ ամենին: Մի խումբ ՀԿ-ներ պատրաստվում են կոլեկտիվ հայցով դատարան դիմել եւ չեղյալ համարել Կառավարության որոշումը: Արդեն 10 ՀԿ միացել է, այդ թվում`«ԷկոԼուր»-ը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը: Նրանք պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, եթե անգամ հայցը չբավարարվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter