HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Անչափահասների նկատմամբ բռնություններն աճել են

2010 թ. 10 ամիսներին անչափահասներին թրաֆիքինգի ենթարկելու 2 դեպք է գրանցվել: «Հետքի» հարցին, թե այս տարի անչափահասների նկատմամբ բռնությունների քանի դեպք է արձանագրվել, Նելլի Դուրյանը պատասխանեց` 140: Ըստ որում` բռնությունների հիմնական մասը ծեծն է, մարմնական վնասվածքները: Անցյալ տարի արձանագրվել էր անչափահասների նկատմամբ բռնությունների 110 դեպք: Առաջին տեղում են անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնությունները, ապա` սեռական, օրինակ` այս տարի 5 առեւանգման դեպք է արձանագրվել: Գրանցվել է նաեւ բռնաբարության 1, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների` 6, նույն գործողությունները 16 տարին չլրացած անձի նկատմամբ կիրառման` 31 եւ անառակաբարո գործողությունների` 3 դեպք: Բանախոսի փոխանցմամբ` բռնությունը ամեն տեղ էլ կա`ընտանիքում, դպրոցում, փողոցում: Այս տարվա 9 ամիսներին ընտանեկան բռնության 286 դեպք է արձանագրվել, ըստ որում` ոչ միայն անչափահասների, այլեւ մեծերի նկատմամբ: «Եթե այսօր երեխան տեսնում է` ինչպես է գործադրվում բռնությունը, ապա վաղն էլ ինքը կլինի բռնացող»,- ասում է ոստիկանության գնդապետը: Ինչ վերաբերում է էմոների տարածվելուն, ապա ոստիկանությունում նման վիճակագրություն չկա: Նելլի Դուրյանը խորհուրդ տվեց հնարավորինս զերծ մնալ պիտակներ դնելուց: Նա վստահաբար պնդում է, որ ոստիկանները անհարգալից չեն լինում անչափահասների նկատմամբ, նրանց հանդեպ բռնություններ չեն անում: «Մեր աշխատանքով մենք ցույց ենք տվել եւ այսօր էլ ցույց ենք տալիս, որ անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաները զերծ մնան վտանգից, հակահասարակական արարքներ թույլ տալուց, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանվեն»,- ասում է բանախոսը: Նա նշում է նաեւ, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի  բացակայության պատճառով, ոստիկանությունն է զբաղվում մուրացկանների խնդիրներով: Ըստ Դուրյանի` մուրացկանության նվազում կա: «Եթե տարիներ առաջ ունեինք 300 մուրացկան, այսօր այդ թիվը 20 է»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter