HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Երեւանում տեղի կունենա երթ եւ բողոքի ակցիա

Ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը` նոյեմբերի 25-ին, 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը») բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն ք. Երեւանում` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի: Երթի մասնակիցները նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Կասկադ համալիրից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք կնոջ սպանության գործով դատավարութան արդար ընթացք և դատավճիռ կայացնելու պահանջով, ինչպես նաև կանցկացվի դրամահավաք և հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին: Հիշեցնենք, որ Զարուհու մահից  հետո  վերոնշյալ 7  հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ է ստեղծվել, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական գործի ընթացքին հետամուտ լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter