HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Նախագահից հետո Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է

Հոկտեմբերի 22-24-ը «Սոցիոմետեր» ընկերությունը հարցում է  անցկացրել այն մասին, թե որ հարցերն են մտահոգում ակտիվ բնակչությանը, ինչպես են նրանք գնահատում ներկա իրավիճակը, որ քաղաքական դեմքը եւ քաղաքական ուժն է ազդեցիկ Հայաստանում: «Սոցիոմետր»-ի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն առայժմ ներկայացրեց նախնական արդյունքները, համաձայն որի` ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը նախագահ Սերժ Սարգսյանն է, այնուհետեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ այլք: Կուսակցությանը հաղթանակ բերող գործոններն են` անդամների, համայնքային ղեկավարների թվաքանակը, աշխատունակությունը նախընտրական շրջանում ֆինանսական վիճակը, հեղինակավոր անձանց թվաքանակը տվյալ կուսակցությունում եւ այլն: Սոցիոլոգը նշում է, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» ԱԺ մտնելու շանսեր ունեն, քանի որ նրանք ունեն ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրս: Կուսակցությունների ֆինանսավորումից է կախված, թե նրանք ինչպես կներկայանան ընտրություններին, ինչպես կկազմակերպեն իրենց PR-ը: Սոցիոլոգն ասում է, որ ԶԼՄ-ներն էլ էական ազդեցություն ունեն, օրինակ` քաղաքական դեմքը կամ ուժը ձայների 67 տոկոսը ստանում է հեռուստատեսությունից, 10 տոկոսը` ռադիոյից, 5 տոկոսը` թերթերից: Հանրապետության 900 համայնքների 675 ղեկավարներ Հանրապետական կուսակցությունից են, ԲՀԿ-ն ունի 100 ղեկավար, ՕԵկ-ը` մի քանի տասնյակ, իսկ մյուս կուսակցությունները կամ ներկայացված չեն, կամ քիչ թիվ են կազմում: Օրինակ` սոցիոլոգը կանխատեսել է, որ «Ժողովրդական կուսակցությանն» ունի 6 տոկոս վարկանիշ, բայց ձայն կտա ընդամնեը 2.5 տոկոսը, որովհետեւ 3.5 տոկոսի ձայները վերահսկվում են: Սոցոիոլգն ասում է, որ կուսակցության պարտության պայմաններից մեկն այն է, որ այդ կուսակցությունը մեկ հոգի է ներկայացնում, մինչդեռ պետք է թիմով հանդես գալ: Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ սովորաբար ձայների 15 տոկոսը գնվում է, բայց դա էական բեկում չի մտցնում ամբողջ 100 տոկոսի մեջ: Ահարոն Ադիբեկյանը նաև նշում է, տեղական ղեկավարները մարզպետներից ուժեղ են, քանի որ առնչվում են ամենօրյա խնդիրների հետ. «Եթե դու վերահսկում ես համայնքի իշխանությունը, դու վերահսկում ես համայնքի ձայնը»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Նա համոզված է, որ ոչ դատախազը, ոչ միլպետը, ոչ էլ կրիմինալ հեղինակությունը չի կարող ձայն բերել, դա ամենօրյա աշխատանքի արդյունք է. «Եթե դու ուզում ես դառնալ առաջատար կուսակցություն, դու պետք է տեղական ընտրություններում լինես հաղթող, որ զգալի մաս կարողանաս վերահսկես»,- ասում է սոցիոլոգը: Նա հավելում է, որ ՀԱԿ-ի շանսերը մեծ են հենց Երեւանում, քանի որ մայրաքաղաքը անկախ միավոր է: Դեռ 1987թ.-ից  «Սոցիոմետրը» վերահսկում է մարդկանց քաղաքացիական ակտիվությունը: Ի տարբերություն «Պոպուլուսի», որը հարցում է անցկացնում, թիվ է ստանում եւ չգիտի, թե դա ինչ է, ապա «Սոցիոմետրը», Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, ամեն տարի հարցումներ է կատարում, արդյունքները համեմատում իրար հետ եւ վերլուծություն կատարում.  «Եթե «Պոպուլուսն» ասում է` ով է ազդեցիկ, այդ ոչինչ չի կարող փոխել, քանի որ նա չգիտի, թե այդ ազդեցության մեջ ինչ է մտնում»,- ասում է սոցիոլոգը: Հարցման ամբողջական ամփոփումը Ա. Ադիբեկյանը կներկայացնի երկու շաբաթից: Հարցումը բաղկացած է մի քանի մասից. նախ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի, մարզի, համայնքի եւ ընտանիքի կացության վրա, հայ-թուրքական մերձեցման քայլերի գնահատականը, հայ-ռուսական ռազմական նոր պայմանագիրը, Ղարաբաղի խնդրի լուծման առավել հավանական տարբերակը, ում հետ են հիմնականւմ կապում Հայաստանում հաստատված ներկա իրավիճակը և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter