HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Վարչապետ, որևէ քաղաքական գործիչ, ղեկավար Քաղծառայության խորհրդում հրահանգներ տալու իրավունքներ չունեն»

Ամիսներ առաջ Կառավարության նիստում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը դիմեց վարչապետին` աշխատակազմերի կուսակցականցման, աշխատանքի տեղավորման ժամանակ տարբեր միջամտությունների վերաբերյալ: Մանվել Բադալյանի խոսքերով` վարչապետին իր դիմումն արդյունք տվել է: «Մեր քաղաքական չկայացած համակարգի պայմաններում այսքան կուսակցություններ ունենալը, ամեն ինչին կուսակցական պրիզմայով նայելը չի բխում ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև պետական կառավարման համակարգի շահերից և դրա արդյունավետ կազմակերպման հրամայականից: Այո, միջամտությունները նվազել են»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Մանվել Բադալյանը: Նրա խոսքերով` հայաստանյան կուսակցությունները դառնում են աշխատանքի բորսաներ: «Մեր համակարգի զարգացման գործում այդ երևությը խոչընդոտող գործոն է»,- ասում է բանախոսը: Մատնացույց անելով քաղաքակիրթ երկրների փորձը` Մանվել Բադալյանը նշում է, որ ընդունված է քաղաքացիական, պետական ծառայությունը զերծ պահել քաղաքականությունից ու կուսակցականությունից: Նա չի ընդունում, երբ մարդիկ ստիպողաբար կուսակցական են դառնում: Նոյեմբերի 4-ին Կառավարության նիստում վարչապետի ելույթից հետո մի շարք նախարարություններում պաշտոնից ազատվեցին աշխատակազմերի ղեկավարներ: Մանվել Բադալյանի խոսքերով` նրանք ոչ թե ազատվել են, այլ պարզապես նրանց պաշտոնավարման ժամկետները չեն երկարաձգվել: «Վարչապետի ձևակերպումը ընդամենը նշանակում է` օրենքով սահմանված կարգով սկսել ընթացակարգ: Վարչապետը օրենքով չի կարող ասել` ազատել աշխատանքից: Վարչապետ, որևէ քաղաքական գործիչ, ղեկավար Քաղաքացիական ծառայության խորհրդում հրահանգներ տալու իրավունքներ չունեն: Բայց երբ վարչապետը Կառավարության նիստում խոսք է ասում, չես կարող անտարբեր լինել, որովհետև պաշտոնյա լինելուց բացի` նաև քաղաքացի ես»,- ասում է Մանվել Բադալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter