HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում»

«Բոլոր տեսակի խոսակցությունները նախքան ընտրությունները այդքան էլ էական չեն, հին խոսք կա, որ մենամարտից առաջ կանխատեսումներն անիմաստ են, մենամարտից հետո նրանք դառնում են առավել քան անիմաստ»,- ասաց ԱԺ պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առանձնացած թեւի անդամ Վարդան Խաչատրյանը` շեշտելով, որ երկրում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն քաղաքական առումով, այլեւ տնտեսական: «Իսկ տնտեսական իրավիճակի ոչ բարվոք լինելու համար պատասախանատուն լինելու է իշխանությունը: Կհաջողվի՞ նրան համապատասխան ձայներ ապահովել առանց ընտրակեղծիքների, կտեսնենք հետագայում: Այսօր ձեռնարկված քայլերից ես չեմ տեսնում էֆեկտիվություն»,- նշեց Խաչատրյանը: Նրա կարծիքով` կլինի հարաբերությունների լարում անգամ կոալիցիայի անդամ կուսակցությունների մեջ: Ընդդիմադիր դաշտի մասին Վարդան Խաչատրյանն ասաց, որ այդտեղ զարգացումները ընթանում են, հնարավոր է` դրանք բերեն ինչ-որ վերամիավորումների, քաղաքական դաշտի այդ հատվածի վերադասավորումների: Երեկ ԱԺ-ում «Դաշնակցության» եւ «Ժառանգության» կողմից արված առաջարկություններին դեմ քվերակեցին «Հանրապետականը», «Բարգավաճը», ՕԵԿ-ը` ելնելով տնտեսական հնարավորություններից: Դրանցից մեկը առնչվում էր տնտեսական հարցերին բյուջեի նախագծի շրջանակներում, մյուսը` գիտության, կրթության աշխատողներին լրացուցիչ հավելավճար վճարելու մասին` 50-100 տոկոսի չափով: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյան նշեց, որ ԱԺ-ում լարվածություն չկա, տեղի է ունենում բանակցային պրոցես: «Ներքաղաքական մրցակցություն կուսակցությունների մեջ կա եւ կլինի, դա բնական պրոցես է: «Հանրապետականը» իր առջեւ խնդիր է դրել հաղթելու, եւ ես համոզված եմ, որ «Հանրապետականը» կհասնի իր նպատակին: Կա նաեւ կոալիցիոն համերաշխություն եւ կոալիցիոն մրցակցություն»: Ընդդիմադիր դաշտի մասին խոսելով` պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում, քանի որ այն տրամադրություններն ու ցանկությունները, որոնք դրել էին իրենց գաղափարախոսության հիմքում, թե իշխանությունները կտապալվեն արտաքին քաղաքականության բնագավառում, ինչը կբերի ներքաղաքական լարվածություն, ներքին անկայություն, այդ թվում` սոցիալ-տնտեսական, դա ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չիրականացավ, եւ հիմա ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է. «Արտաքին քաղաքականության բնագավառում իշխանությունները չտապալվեցին, այլ ընդհակառակը` յուրաքանչյուր ամիս նրանք արձանագրում են առաջընթաց: Ներքաղաքական առումով տնտեսական ճգնաժամը կարծես թե հաղթահարվել է, առաջընթաց զգացվում է, միշտ չէ, որ երկրները կարողանում են հաղթահարել ճգնաժամը եւ աճ արձանագրել»: Վարդան Խաչատրյանն էլ  նշեց` պարզապես պետք է գնալ շուկա եւ տեսնել գնաճը, նաեւ արտագաղթն է մեծ ծավալների հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter