HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի երիտասարդները խնդրում են Լևոն Հայրապետյանին վերադառնալ

Այս ամառ Գանձասարի վանքի պատի հետ կապված աղմուկը որոշ «ինտելեկտուալների» կողմից հանգեցրեց ոչ կոռեկտ արտահայտությունների Հայաստանի և Արցախի մեծ քաղաքացի, մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանի հասցեին, ինչի պատճառով նա այլևս հրաժարվեց հայրենիք գալ:

Պատճառը մեծ մասամբ պայմանավորված էր Արցախի իշխանությունների կողմից` այդ օրերին սխալ վարք ցուցաբերելու մեջ: Նրանք, փոխանակ իրավիճակը շտկելը, նախընտրեցին այդ օրերին լռություն պահպանել` սրելով դրությունը:

Մենք` այս հայտարարությունը ստորագրած 142 արցախցի երիտասարդներս, Արցախի իշխանությունների փոխարեն ներողություն ենք խնդրում Լևոն Հայրապետյանից` խնդրելով նրան վերադառնալ:

Լևոն Հայրապետյանը մեզ համար մանկուց եղել է իդեալ, հայրենանվիրության կենդանի մարմնացում:

Մի թողեք Արցախը, խնդրում ենք Ձեզ:

Ստորագրահավաքը կազմակերպվել է Ստեփանակերտի փողոցներում սեպտեմբերի 29-ին:
Արգամ Սարոյան

ստեփանակերտցի երիտասարդ
30.09.2011թ.

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
Գիտեք ինչ, շատ անհամոզիչ հայատարարություն է, նախ ինչ է նշանակում -ինչպես թե ձեր մանկությունն ուր էր սիրելի երիտասարդներ, Լեւոն Հայրապետյանն ուր էր: Սա քաղաքական հարց, բայց ԼՂՀ իշխանությունները միանշանակ ճիշտ մոտեցում են ցուցաբերել թեկուզ լռելով, Գանձասարի վանքը իր հնությամբ մեծագույն մշակութային արժեք է , որ պահպանվել եւ փոխանցվել է մեզ եւ ոչ մեկ իրավունք չունի իր հարստության եւ փառքի միջոցով աղճատելու այդ հնագույն սրբավայրի պատկերը, համաձայն ենք մոտեցումը սխալ էր, մարդուն այդքան բարեգործություններից հետո չպետք է կոպիտ վարվեին, բայց եւ ինքը որպես հայ եւ Ղարաբաղցի պետք է ցավ ապրի իր մեջ եւ հասկանա, որ նման մշակութային արժեքը, որին նույնիսկ ազերիները չեն կարողացել ձեռ տալ իրավունք չունենք սեփական քմահաճույքով համալիրի ընդհանուր տեսքին համապատասախանաեցնել, վերջապես դա մեր ազգային արժանիքն է եւ ոչ թե տուրիստական գորտի, այն առաջին հերթին սրբավայր է
Ռոբերտ
Ինչ վերաբերվում է եկեղեցու պատին, ապա այդ աղմուկը ես անիմաստ եմ համարում: Եվ շատերն էլ գիտեին, թե ով էր դրա ճարտարապետը: Ղարաբաղ շատերը գիտեն դա... Բոլորովին էլ խնդիրը սալնիկապատում չէր, ուղղաի մոտիվներն էին ուրիշ... Այդ պատն իրոք պետք էր սալնիկապատել... Մարդն այդքան բարիք անում այդ գյուղի եւ /ոչ միայն/ համար: Ինչու խանգարել, առավել եւս, երբ չեք օգնում: Ի դեպ այդ աղմուկը միայն մամուլում էր, եղեկ Ղարաբաղ, մարդկանց հետ խոսացեք եւ տեսեք, թե ինչ ասում...
Արտուր
Միանում եմ, եւ ես էլ իմ կողմից խնդրում որ նա վերադառնա: Կարծում եմ ամոթ էր նրա հասցեին այդքան անիմաստ աղմուկը... Հարգելի Լևոն Հայրապետյան, մունք միշտ ուրախ ենք քեզ տեսնել Վանք գյուղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter