HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Նիկոյանը կարծում է, որ Կառավարությունը նախագծերը չի «սղացնում»

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ արտահերթ նստաշրջանով Կառավարությունը փորձում է օրենքի ուժ տալ այն նախագծերին, որոնց վերաբերյալ լուրջ քննարկումներ չեն եղել: «Անկեղծ ասած` այդ գնահատականը` շտապողականություն, ճիշտ չեմ համարում: Նախագծերի 70 տոկոսը ծանոթ նախագծեր են, առաջին ընթերցմամբ քննարկված, նույնիսկ նախագծեր կան, որոնց հետ կապված լսումներ են եղել: Բոլորն այդ նախագծերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել են: Իհարկե, կան նաեւ նոր նախագծեր: Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի քննարկման արդյունքում որոշ նախագծեր հետ վերցվեցին: Ամեն դեպքում Կառավարությունն օգտագործում է իր սահմանադրական իրավունքը եւ այն նախագծերը, որոնք պետք է հունվարից կիրառման մեջ լինեն, Կառավարությունը փորձում է իրականացնել»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Սամվել Նիկոյանը: Իսկ ընդդիմադիր պատգամավորների այն դժգոհությանը, թե առանց քննարկման բերում նախագծերը «սղացնում» են, Ս. Նիկոյանը համամիտ չէ: «Նույնիսկ այն օրենքը  (նկատի ունի «Լեզվի մասին» օրենքը,- հեղ.), որ բավական երկար ժամանակ քննարկվել է, երկու անգամ լսումներ է անցել, հանձնաժողովի դրական եզրակացությունը կա, դրա հետ կապված միտինգներ, ցույցեր, երթեր են եղել, էլի դժգոհում են»,- ավելացրեց Սամվել Նիկոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter