HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հայաստանը` աղջիկների երկի՞ր

«Հայաստանի երիտասարդ կանաց ասոցիացիան» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ու կրթության եւ գիտության նախարարության հետ իրականացնում է ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում հունվարի 14-ից-23-ը Ծաղկաձորում կազմակերպվում է 10-օրյա ձմեռային ճամբար: Ծրագրի շահառուներն են ՀՀ-ում բնակվող 13-ից 18 տարեկան աղջիկները:

Ձմեռային ճամբարի մասնակիցների ընդհանուր թիվը 77-ն է` յուրաքանչյուր մարզից 7 մասնակից: Նրանք ընտրվել են 230 հայտատուներից: «Հանձնաժողով կար, որը բաղկացած էր գործընկեր կառույցներից եւ համապատասխան մասնագետներից: Ընտրությունը կայացել է մի քանի չափանիշներով, աղջիկները  լրացրել են հայտի ձեւեր, որը իր մեջ պարունակել է նաեւ հոգեբանական եւ կրթական հարցեր, կային նաեւ կրկնվող հարցեր: Եղել են դեպքեր, երբ մենք զգացել ենք, որ դա մեծի լրացրած հայտ է: Գնահատվել են համապատասխան սանդղակով եւ ընտրվել են նրանք, ովքեր ավելի բարձր միավորներ են հավաքել»,- ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Հարցեր կային, թե օրինակ ինչը կցանկանային փոխված տեսնել իրենց համայնքում, ինչպես են սովորում դպրոցում: Ճամբարի մասնակիցները գիտելիքներ կստանան առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության եւ այլ թեմաներով: Կկազմակերպվեն նաեւ բանավեճեր, մրցույթներ, խաղեր, հետաքրքիր միջոցառումներ: Ծրագիրը շարունակություն է ունենալու: Հաջորդ փուլում ճամբարի մասնակիցները պետք է ծրագրեր իրականացնեն իրենց համայնքներում, ընդգրկեն ավելի մեծ թվով աղջիկների, ինչպես նաեւ կխրախուսվեն միջհամայնքային եւ միջմարզային նախաձեռնությունները: Լիլիթ Ասատրյանի խոսքերով` ծրագիրը իրականացնելու գաղափարը նոր չէ, այն մեկնարկել է 2010 թ. սեպտեմբերից եւ կավարտվի 2011 թ. հունիսին: Նպատակն է բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների եւ պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության եւ սիրո զգացողությունը երկրի հանդեպ, ինչպես նաեւ դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ մեր երկրի համար:

Ինչպես տեղեկացրին ծրագրի կազմակերպիչները, կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կստեղծվի 13-18  տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում  բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների եւ ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու եւ իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը կբերի իրենց համայնքների հզորացմանը եւ աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:

Լուս.` bravo.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter