HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախթալա» կայարանի վագոնից գողացել է 800 կգ մետաղի ջարդոն

Հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, «Այրում» կայարանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 9-ից մինչև հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալա» կայարանում կանգնած մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը խոստովանել է, որ հունվարի 11-ի գիշերը հիշյալ բեռնատար վագոնից գողացել է մոտ 800 կգ մետաղի ջարդոն:

Գողոնը հայտնաբերվել է «Ախթալա» կայարանի կառամատույցին կից կիսակառույց շինությունում և առգրավվել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter