HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Տիգրան Կարապետյան. «Թող քավության նոխազը լինի «ԱԼՄ»-ն»

«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, «ԱԼՄ»-ին եթերից զրկելու որոշումը համարելով բացարձակ ցինիկ եւ անարդար, ասաց. «Երբ ասում են, որ դու կհաղթես, երբ ասում են` լավ կլինի, և դու կանգնում ես փաստի առաջ: Իշխանությունը չպետք է խաբի, չպետք է ստի, եթե ցանկանում է, որ դու չլինես, պետք է հենց այդպես էլ ասի»:

Իսկ իշխանությունը, ըստ Կարապետովիչի, չի ցանկանում, որ «ԱԼՄ»-ն եթերում լինի, քանի որ իրենք միշտ բարձրացնում են առկա սոցիալական եւ քաղաքական խնդիրները: Տիգրան Կարապետյանը, տեսնելով մեր ներկան, հանգում է այն եզրակացությանը, որ մենք ապագա չունենք եւ բերում է կրթության օրինակը. «Ով դրսում է կրթություն ստանում, չի վերադառնում Հայաստան: Հայաստանում կրթություն ստացողների սերուցքը եւս դուրս է գալիս Հայաստանից, մնում են կիսագրագետ մասնագետներ, որոնք այսօր իշխանավորում են: Մեր երկրի իշխանավորն այսօր չունի կադրային բազա, ինչքան կարելի է` մեկին հանել տեղափոխել այստեղ-այնտեղ, որ տեսնեն` ինչ է լինելու: Փաստը մնում է փաստ, որ մենք ապագա չունենք: Եթե չունենք ապագա, մենք անպայման պայքարելու ենք»: Նրա խոսքերով`վերջին 13 տարին իշխանությունն ինչ ուզում է, այն էլ անում է, իսկ շատերը մերվում են, որովհետեւ փող են աշխատում, մինչդեռ իրենց դա չի հետաքրքրում, իրենց արդարությունն է հետաքրքրում: Բանախոսը համոզված է, որ կառավարության վարած քաղաքականությունը տանում է խորտակման: «Փոխեցին գյուղնախարարին, դրեցին կանսերվի գործարանի տնօրենին: Լավ է` մանկապարտեզի վարիչին չդրեցին»,- ասում է Տիգրան Կարապետյանը: Նրա կարծիքով`խնդիրն «ԱԼՄ»-ին զրկելն էր եթերից, որովհետեւ այդ մրցույթի հետեւանքով միայն «ԱԼՄ»-ն է տուժել. «Բոլոր դավադրությունները եղել են «ԱԼՄ»-ի դեմ, որովհետեւ իրենք չեն կարող հանդուրժել, որ որեւէ մեկը կարող է արդար եւ սուր խոսք ասել: Ես այդպես եմ խոսել, ստորագրել եմ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության համար, հիմնադրամին գումար եմ ուղարկել: Թող մյուս հեռուստաընկերություններն էլ անեին դա»,- ասում է Տիգարն Կարապետյանը եւ հավելում, թե ով  3-4 ալիք է ունեցել, մի հատը պակասել է, էլի եթերում է մնացել: Օրինակ`«Շողակաթը» դուրս է գալու «Արարատով», արբանայակով է հեռարձակվելու, «ԱՐ»-ն ունի մետրանոց եթեր, «TV5»-ի դեպքում` «Արմենիան» ունի 3 եթեր: Թե այժմ Տիգրան Կարապետյանը ո՞ր դաշտում է լինելու,պատասխանում է. «Լինելու է մեկ ուժ` Տիգրան Կարապետյանը և ժողովուրդը, իշխանությունն ուժի խումբ է: Մեր դռները բաց են համագործակցության համար»: Ի տարբերություններ ուրիշների, «որոնք իշխանության հետ խաղեր են խաղում», Կարապետյանի խոսքերով`ինքն ընդդմիադիր է եւ ազնիվ մարդ. «Ես ինձ համար փառք չեմ ուզում, ես փառքն Աստծուն եմ ուզում եւ բարօրությունը` ժողովրդին, որովհետեւ առանց ժողովդրի ես չեմ կարող գնալ: Պետք է լինի ժողովդրական ֆրակցիա, որը պետք է ամբիոն ունենա եւ խոսի սուր, վճռական չարիքների դեմ»: Տ. Կարապետյանը նշում է նաեւ, որ իր նպատակը ժողովդրին նորմալ կյանք ապահովելն է: Վերջում նա նշեց,որ իրոք իշխանություններն արդեն իրեն հերոս են դարձրել, այլապես այսքան հեռուստաընկերություններ չէին գալու լուսաբանել իր ասուլիսը. ««ԱԼՄ»-ն, այո, Աստծո կամքով է փակվել, որ ես մինչեւ վերջ առճակատում գնամ: Ես ասել եմ` թող քավության նոխազը լինի «ԱԼՄ»-ն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter