HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը հավանաբար կանցկացվի Հայաստանում

2010թ. Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում, և 2011թ. «Մանկական Եվրատեսիլը» կարող է անցկացվել Հայաստանում: «Եթե մենք նախկինում ասում էինք` քիչ հավանական է, որ «Մանկական Եվրատեսիլը» անցկացվի Հայաստանում, ապա այսօր ասում ենք, որ մեծ հավանականություն կա, որ այդպես էլ կլինի»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն պարզ կլինի` «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի՞ Հայաստանում, թե՞ ոչ: Ալեքսան Հարությունյանը չնշեց, թե ինչ գումարների հետ է կապված «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը Հայաստանում անցկացնելը: Միայն ասաց, որ ծախսերը միայն իրենք չեն հոգալու, և Ժնևի Եվրոպական հեռարձակողների միությունը զգալի գումարներ է տրամադրելու այն երկրին, որտեղ անցկացվելու է մրցույթը: Անդրադառնալով «Եվրատեսիլ 2011» մրցույթին, որին Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին` բանախոսը նշեց, որ արդեն 20-30-ից ավելի երգերի հայտեր են ներկայացվել, սակայն հայտերի ընդունման ժամկետը փետրվարի 15-ի փոխարեն երկարեցվել է մինչև ամսվա վերջ: Լուսանկարը` http://www.junioreurovision.tv-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter