HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ռուբեն Հակոբյանը ուզում է հավատալ, որ գնահատականը «շահադիտական քաղաքական է»

Այսօրվա ասուլիսի ժամանակ Ռուբեն Հակոբյանը եւ Արտակ Զաքարյանը խոսեցին նաեւ Freedom house-ի վերջին զեկույցից: Ռուբեն Հակոբյանը համամիտ չէ «մասամբ ազատ» գնահատականի հետ, քանի որ մենք ապրում ենք «կոշտ ավտորիտար համակարգում, մոնոէթնիկ փոքր երկիրը բաժանված է երկու մասի` իշխանական թեեւը եւ լուսանցքից դուրս հայտնված հատվածը, որը անցանկալի է, եւ կան Հայաստանը լքող մարդիկ»:

Նրա համար կարեոր չէ, թե ինչ գնահատական մեզ կտան, իրեն լավ չի էլ զգում, որ Ադրբեջանը ոչ ազատ երկիր է համարվել: Իսկ այն, որ Ղարաբաղին տրվել է «ոչ ազատ երկիր» գնահատականը, Հակոբյանը նահանջ է համարում: «Ուզում եմ  հավատալ, որ դա շահադիտական քաղաքական գնահատական է: Հետեւանքները չեն էլ լինում: Պարզապես ձեւավորում են միջազգային կարծիք: Իհարկե, կուզենայի, որ մեր պետությունը համարվեր շատ ազատ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը: Նա նշում է, որ այս գնահատակը պետք է առաջին հերթին մտահոգի իշխանություններին: Արտակ  Զաքարյանն էլ նշում է, թե գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում հրապարակված տվյալները կարող են տարակարծություններ առաջացնել. «Հասարակական կազմակերպությունը փորձում է միջազգային կարծիք ձեւավորել: Հետաքրքիր է այն, որ հետընտրական եւ նախընտարան փուլում Ղարաբաղը գնահատվել էր շատ ավելի լավ: Անհիմն գնահատական եմ դա համարում Ղարաբաղի համար, քանի որ Ղարաբաղը տարածաշրջանում ժողովրդավարության առումով ունեցել է առաջնային դիրք: Հետեւանքները բացասական չեն լինելու, ուղղակի փորձ է արվում համեմատության մեջ դնել Ղարաբաղը Ադրբեջանի հետ»:

Պատգամավորն Արցախի խորհրդարանում ընդդմիադիր պատգամովորների բացակայությունը համարում է այն բանի հետեւանք, որ պարզապես ընդդմիությունը չի մասնակացել ընտրություններին կամ մասնակցել է, բայց չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայներ. «Այնպես չէ, որ ընդդմիություն գոյություն չունի: Այնտեղ եւս տեղի են ունենում բանավեճեր, քննարկումներ, եւ չի կարելի ասել` ընդդմիություն գոյություն չունի: Սա մեխանիկական գանահատական է, պետք է լինել այնտեղ եւ տեսնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter