HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի հարցը դեռ քննարկվում է

Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում հայտնաբերված խախտումներից հետո ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ դիմելու են կառավարություն` ընկերությանը լիցենզիայից զրկելու առաջարկով: ՎՊ լրատվական ծառայությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ դեռևս 2010-ի հոկտեմբերի վերջին ՎՊ-ն ուսումնասիրության նյութերը ուղարկել է կառավարություն: Վարչապետի օգնական Արամ Անանյանից փորձեցինք ճշտել, թե ստացե՞լ են և ի՞նչ ընթացք է ստացել լիցենզիայից զրկելու ՎՊ-ի առաջարկը: Արամ Անանյանն ուղղորդեց դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ՎՊ-ից դեռևս ոչինչ չեն ստացել: Նորից դիմեցինք Արամ Անանյանին` փոխանցելով ՎՊ-ի վստահեցումը, որ իրենց կողմից ուսումնասիրված նյութերը ուղարկվել է կառավարություն: Արամ Անանյանը օրվա ավարտին պարզաբանեց, որ, այնուամենայնիվ, «հարցի հասցեատերը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որը և ուսումնասիրում է խնդիրը»: Իսկ ուսումնասիրման ժամկետը նշանակվել է մինչև 2011-ի հուվարի 31-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter