HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ժիրայր Սեֆիլյանը` Տիգրան Կարապետյանի մասին

Եթե «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լիներ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը, ապա մեկ շաբաթ առաջ ժողովրդին կոչ կաներ մասնակցել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի` հունվարի 19-ի հանրահավաքին: Այսպիսով, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, հնարավոր կլիներ պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն տեսակետը, թե Տիգրան Կարապետյանը իշխանության կամ այլ ուժերի դրած հերթական ականն է:

Եթե Տիգրան Կարապետյանն իսկապես ական է, ապա հանրահավաքին ՀԱԿ-ի կոչով եկած ժողովրդի հետ միավորումով ամեն ինչ կհստականար, և «այդ ականը այնտեղ կպայթեր»: «Իսկ եթե ական չէ, շատ ավելի լավ. պետք է գտնել համագործակցության եզրեր և փորձել վերանձնական հավակնություններով ժողովրդին տանել առաջ: Սակայն այսօր հակառակն ենք տեսնում. ընդդիմադիր ուժերը մեկ կողմ են կանգնած և նայում են խանդով, բամբասում են. «Այս ի~նչ ժողովուրդ է, այս ո~ւմ ետևից է գնում»: Շատ էլ լավ ժողովուրդ է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Մինչդեռ, նրա համոզմամբ, ընդդիմության այն առաջնորդները, ովքեր ժողովրդի մասին խոսելիս ասում են` «այս ի~նչ ժողովուրդ է», ապացուցում են, որ ժողովրդից կտրված են այնպես, ինչպես իշխանությունը: Միաժամանակ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե Տիգրան Կարապետյանի արածը ինչ-որ չափով ձեռնտու չլիներ իշխանություններին, ապա նրանք «ԱԼՄ»-ն կեթերազրկեին մեկ շաբաթ առաջ` մինչև հեռուստաընկերության լիցենզիայի ժամկետի ավարտը: Ժիրայր Սեֆիլյանը Ժողովրդական կուսակցության նախագահի գործունեության մեջ տեսնում է և դրական, և բացասական երևույթներ: «Տիգրան Կարապետյանը, հավաքելով բազմահազարանոց հանրահավաք, ևս ապացուցեց այն միտքը, որ մենք բազմաթիվ անգամ հնչեցրել ենք, որ որևէ ընդդիմադիր գործիչ թող հանկարծ չմեծամտանա և սկսի մտածել, որ միայն ինքն է: Ժողովուրդը որևէ մեկի սեփականությունը չէ: Այս խոսքը նաև վերաբերում է Տիգրան Կարապետյանին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Հանրահավաքին բազմահազար մարդկանց ներկայությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում մուգ գույներն այնքան են խտացել, ժողովրդի սոցիալական վիճակն այնքան վատ է, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբելու, պայքարելու ու դիմադրելու: «Այսօր էլ պատրաստ է, 2 տարի առաջ էլ պատրաստ էր, 4 տարի առաջ էլ պատրաստ էր: Միշտ էլ պատրաստ է եղել: Մեր ժողովուրդը կարգին ժողովուրդ է եղել և այսօր էլ կա: Պարզապես մեր դժբախտությունը եղել է այն, որ ընդդիմության առաջնորդող խմբերը կամ առաջնորդները պետք եղած որակին չեն եղել, որ նավը հասցնեն համապատասխան խաղաղ ափ»,- ասաց «Սարդարապատ» շարժման անդամը: Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ` ժողովուրդը հոգնել է կուսակցություններից, հատվածապաշտոնական պայքարներից, մրցակցությունից և գիտակցում է, որ ստեղծված իրավիճակից լուծումը ոչ կուսակցությունների միավորումով է, ոչ էլ ինչ-որ նոր կուսակցության ի հայտ գալով: «Ժողովուրդը վստահ է, որ այլևս ընտրություններով հնարավոր չէ: Մեր ժողովուրդը ճիշտ է: Մեզ մնում է կազմակերպվել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter