HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լևոն Զուրաբյանն անլուրջ է համարում

Երեկ «Հետքի» հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, թե իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, բայց այնպես, որ որևէ մեկը չունենա գերակայություն: Տ.Կարապետյանը իշխանություններին վերջնագիր է ներկայացրել. եթե իր պահանջները չբավարարվեն, ապա փետրվարի 28-ի հանրահավքում պահանջելու է արտահերթ ընտրությունների անցկացում: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե ՀԱԿ-ը մտադրություն ունի՞ միանալու Տիգրան Կարապետյանի նախաձեռնած շարժմանը: Լ.Զուրաբյանի հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: Վերջին հանրահավաքի ժամանակ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե միանան իրեն: ՀԱԿ-ը Տիգրան Կարապետյանին միանալու մտադրություն ունի՞: Ես կարծում եմ` Դուք ինքներդ Ձեր հարցի լրջությանը կասկածում եք: Ի՞նչ առումով: Ես պատասխանեցի: Իսկ ի՞նչն է պատճառը, ոչ չեք ցանկանում միանալ: Լավ: Երկրորդ հարցը նույն լրջության հարց էր: Այսինքն` չե՞ք ցանկանում պատասխանել: Եթե նման հարցեր են լինելու, այո: Տիգրան Կարապետյանը բավականին մեծ զանգված էր հավաքել, այդտեղ ի՞նչն է անլուրջ: Եղավ, շնորհակալություն հարցազրույցի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter