HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շարմազանովին որտեղի՞ց այդքան վստահություն

ԲՀԿ-ի համագումարից առաջ Հայաստանի առաջադիմական կուսակցության միացումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը արտառոց չի համարում: «Դա քաղաքական ուժերի գործն է, չեմ կարծում, թե մեծ բան է եղել եւ «Հանրապետականը» պետք է անհանգստանա: Քաղաքակիրթ աշխարհը միշտ գնացել է կուսակցությունների խոշորացման ուղղությամբ: Պարզապես դա պետք է լինի ոչ առօրեական շահերից ելնելով: Անկախ նրանից, թե ով ում կմիանա, «Հանրապետականը» մնում է, եւ կշարունակի մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը: Հարցին, թե պատգամավորին որտեղի՞ց այդքան վստահություն, Է. Շարմազանովն ավելացրեց. «Վստահությունս գալիս է թե սոցիոլոգիական հարցումներից, թե ՏԻՄ ընտրություններից: Վերջին 1.5 տարվա ընթացքում բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ են եղել եւ 70 տոկոսից ավել ընտրություններում հաղթել են հանրապետականները»: Ըստ պատգամավորի` «Հանրապետականն» այսօր էլ մնում է ամենամասսայական կուսակցությունը: Նա քաղաքական դաշտում ՀՀԿ-ին համարում է ազգային պահպանողական կուսակցություն, ինչպես «Պահպանողականը»` Մեծ Բրիտանիայում, «Հանրապետականը»` ԱՄՆ-ում, «Եդինայա Ռոսիան»` Ռուսաստանում, «Քրիստոնեադեմոկրատականը»` Գերմանիայում եւ այլն: «Հնարավո՞ր է առաջիկայում ՀՀԿ-ին էլ միանան այլ կուսակցություններ» հարցին ի պատասխան, Էդուարդ Շարմազանովը նշեց, թե «Հանրապետականը» երբեք ինքնանպատակ միավորումների չի գնում. «Ժամանակը կգա կտեսնեք: «Հանրապետականը» երբեք հայտնի չի եղել այսօրական` ինքնանպատակ գործունեություն կատարելով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter