HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գեղամ Բաղդասարյան. «Այսօր Արցախում, փաստորեն, չկա անկախ մամուլ»

«Արցախում ոչ մի լրագրող չի ճնշվում: Ազատ խոսքը Արցախում չի ճնշվում երկու պատճառով: Նախ, որ այդ ազատ խոսքը չկա, եւ երկրորդ, որ շատ քիչ եղածի նկատմամբ էլ կա խորը անտարբերություն: Արցախի իշխանությունները բավականին խելացի մարտավարություն են ընտրել այս առումով` ոչ թե ճնշել, այլ պարզապես արհամարհել»

,- Արցախում ազատ խոսքի վիճակն այսպես է գնահատում Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Վերջին 10 տարիները, նրա խոսքերով, բավականին բարենպաստ ժամանակաշրջան են Արցախի լրագրողների համար` ճնշումների բացակայության առումով: Իշխանություններին քննադատող լրագրողներ կան, բայց այդ լրագրողների համար արտահայտվելու ասպարեզ չկա: Եվ հաճախ նման հոդվածները լույս են տեսնում ՀՀ մամուլում կամ Արցախի հատուկենտ էլեկտրոնային լրատվամիջոցներում: «Անալիտիկոնի» գլխավոր խմբագրի համոզմամբ` Արցախում բավարար պայմաններ չկան, որ կայանա անկախ ԶԼՄ-ների ինստիտուտը: Դրա համար անհրաժեշտ են ազատ մրցակցություն տնտեսական եւ քաղաքական դաշտում, իրապես ազատ շուկայական հարաբերություններ, քաղաքական բազմակարծություն: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք այդ բոլոր պայմաններն առկա՞ են ՀՀ-ում, եւ ո՞րն է պատճառը, որ Արցախի որոշ լրագրողներ նախընտրում են աշխատել ՀՀ-ում` Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ չնայած բոլոր հեռուստաընկերությունները վերահսկվում են իշխանությունների կողմից` սակայն ՀՀ-ի տեղեկատվական դաշտում կա որոշակի բազմազանություն, գոնե տպագիր լրատվամիջոցների մեջ: «Հայաստանյան իրավիճակը եւս շատ հեռու է բավարար լինելուց, բայց այստեղ գոնե շանս կա: Եվ կան բավականին նորմալ հնարավորություններ` ազատ խոսքը հանրությանը հասցնելու: Մի բան, ինչը բացակայում է Արցախում: Այսօր Արցախում, փաստորեն, չկա անկախ մամուլ»,-  ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter