HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Մեզանում նվազել է թե սեռական հասունացման, թե սեռական կյանքով ապրելու տարիքը

Սեռավարակների տարածման պատճառը նաեւ սա է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը եւ սեռախտաբան Վրեժ Շահրամանյանը խոսում էին սեռավարակների մասին: Ըստ նրանց` դրանցից ամենից շատը խոսովում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իսկ մնացած սեռավարականերն աչքաթող են արվել:

Դասական սեռային հիվանդությունները 5-ն են, որոնցից Հայաստանում հանդիպում են սիֆիլիսը եւ գոնորիան, իսկ մնացածները համարվում են տրոպիկական երկրների հիվանդություններ: 2008թ. Հայաստանում արձանագրվել է 148 սիֆիլիսով վարակվելու դեպք, իսկ գոնորիայով`569: Բայց Կարեն Վարդանյանն ասում է, որ այս թվերին կարելի է երկու զրոներ ավելացնել` իրական պատկերը ստանալու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեռավարակները դասում է սոցիալական, առողջապահական եւ հոգեբանական գերխնդիրների շարքում: Այդ հիվանդությունները բնորոշ են վերարտադրողական տարիքի անձանց, եւ նրա ազդեցությունը մեծ է հենց վերարտադրողական ֆունկցիայի վրա:

«Տվյալ խնդիրն ակտուալ է հատկապես Հայաստանում, քանի որ հավատացնում եմ ձեզ, որ այնպես չէ, թե մենք ավելի ավանդապահ ենք»,- ասում է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով`սեռական հասունացման տարիքը մեզանում բավականին նվազել է, ուստի հիվանդություններն ավելի կործանարար ազդեցություն կունենան դեռ չձեւավորված օրգանիզմի վրա: Աղջիկների մոտ սեռական հասունացումը համարվում է 11-13 տ. իսկ տղաների մոտ`13-15 տ: Սեռական կյանքով ապրելու տարիքը եւս իջել է` 19,6 տարեկան: Բժիշկները սեռավարակների տարածման աղբյուրներից մեկը համարում են արտագնա աշխատանքը, որից հաճախ տղամարդը վերադառնում է սեռական հիվանդությամբ վարակված եւ վարակում նաև կնոջը: Սեռավարակներով հիվանդանալուն հատկապես հակված են ռիսկային վարքագիծ դրսեւորող անձինք, ովքեր կոմերցիոն սեքսով են զբաղվում կամ անընդհատ փոխում են զուգընկերոջը: Սեռավարակների աճը քչացնելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենան, օգտագործել պահպանակներ: Կարեն Վարդանյանի խոսքերով` մեզանում շատերը խուսափում են պահպանակ կրել, քանի որ կաշկանդվում են գնալ եւ գնել այն: Սեռավարակների տարածմանը նպաստում է նաեւ հիվանդության առկայության դեպքում բժշկին չդիմելը: Բանախոսներն անընդունելի են համարում դեղատան աշխատողի, հարևանի, բարեկամի խորհրդով այս կամ այն դեղամիջոցի օգտագործումը, որը կարող է հանգեցնել առկա հիվանդության խորացման և նախնական փուլը ավելի բարդացնել` դժվարացնելով հետագա բուժումը:

«Պետք է հաշվի առնել կանխարգելիչ միջոցառումները: Եթե առկա է ահազանգ` պետք է գտնել պատճառը, այլապես ավելանում են մյուս պատճառները: Մարդու սեռական մտածելակերպը չի հղկվում, չի մշակվում, ճիշտ տեղեկություն չի ստանում»,- ասաց Վրեժ Շահրամանյանը և հավելեց, որ հաճախ գովազդվող կլինիկաներում մարդիկ բավական մեծ գումարներ կորցնելով և չբուժվելով` առողջանալու հույսը կորցնում են:

Այս ամենի պատճառը ինֆորմացիայի պակասն է, քանի որ անձը չգիտի` ում դիմի եւ երբ դիմի: Սեքսոլոգների միությունը հետազոտություն է կատարել, թե որ տարիքում են առաջին անգամ ունենում սեռական հարաբերություն եւ պարզվել է, որ տղամարդիկ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենում են 16-17 տ, իսկ կանայք`18 եւ ավելի: Ըստ հետազոտությունների` առաջին կենակցումը լինում է վճարովի ծառայությունների օգնությամբ, իսկ երկրորդ տեղում մշտական զուգընկերուհու առկայությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter