HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արմեն Ռուստամյանը` «Հայկական ժամանակի» դեմ ընդունված վճռի մասին

Այսօրվա մամուլի ասուլիսին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ դատարանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հայցի մասամբ բավարարվելուն:

Ըստ այդմ թերթը պետք է յուրաքանչյուր պատգամավորին վճարի 2 մլն 44 հազ. դրամ: Արմեն Ռուստամյանի խոսքերով` վատ չէ, որ մեզանում խնդիրը իրավական համակարգի միջոցով են լուծում, բայց հարցը մեր դատական համակարգն է, որի մակարդակը ցածր է: «Եթե վերջում պետք է դատարանը որոշի, ապա դատարանը այդ անկախության աստիճանը չունի: Հետևաբար, որոշումն էլ հասարակության կողմից չի ընկալվելու որպես ճշմարիտ որոշում. այստեղ է ամբողջ թերությունը: Մեզ թվում է, թե ամուր պետական կառույցներ ենք ստեղծել, բայց եթե այդ պետական կառույցները չունեն հասարակական վստահություն, աջակցություն, ոչինչ չարժեն»,- ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով` այժմ լայն հնարավորություն կա դիմելու Եվրադատարան, և արդեն պրակիտիկայում Եվրադատարանը բազմաթիվ որոշումներ է ընդունել: Սակայն Արմեն Ռուստամյանին աբսուրդ է թվում այն, որ ինչ-որ դատավորի սխալի պատճառով Հայաստանը տուգանվում է, այսինքն` «Հայաստանը պարտակում է տվյալ դատավորին, իսկ այդ դեպքում պետք է այդ դատավորը տույժի ենթարկվի, պետք է նրան անմիջապես ազատել աշխատանքից»:

Եվրախորհրդում Հայաստանն արդեն ընդգրկվել է Եվրադատարանի վճիռները չկատարող երկրների ցանկում: Լրագրողները Արմեն Ռուստամյանին խնդրեցին մեկնաբանել, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ երեկ կայացված որոշումն արդյոք կապված չէ՞ նրա հետ, որ իշխանությունները ցանկանում են նախընտրական տարում սնանկ տեսնել մի քանի թերթի:

«Թերթերն էլ պետք է այնպիսի բաներ տպեն, որոնց համար պատասխան տան: Մենք ունենք բազմաթիվ թերթեր, որոնք ստանում են տարբեր պատվերներ այս կամ այն անձին վարկաբեկելու, այս կամ այն լուրը տպելու համար»,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter