HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Մեր գաղափարը մեզ պետք չէ նվիրել»

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դրական է համարում Հայաստանում երկպալատանի խորհրդարան ստեղծելու վերաբերյալ քննարկումը: «Քննարկենք այս գաղափարը: Մեր սփյուռքի պոտենցիալն ինչպե՞ս ենք պատրաստվում առավել լիարժեք և արդյունավետ օգտագործել»,- ասում է նա:

Օրինակ` Իտալիայի խորհրդարանն ունի վերին պալատ, որտեղ որոշ տեղեր էլ նախատեսված են իտալական սփյուռքի ներկայացուցիչների համար: Իսկ Հայաստանում, ըստ Արմեն Ռուստամյանի, երկպալատանի խորհրդարանը կնպաստի սփյուռքի կազմակերպմանը: «Սփյուռքը ինքնակազմակերպվելու և հայաստանյան հարցերի մեջ ընդգրկվելու խնդիր ունի»,- ասում է նա: Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, որ երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը իշխանության նվերն է Դաշնակցությանը, քանի որ այս կուսակցությունը մեծ ներուժ ունի սփյուռքում: «Այդ գաղափարը մերն է. մեր գաղափարը մեզ պետք չէ նվիրել»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter