HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արմեն Ռուստամյան. «Քոչարյանը իր կյանքով է ապրում, մենք էլ` մեր կյանքով»

«ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, թե չէ` իր խնդիրն է: Կլինի` կտեսնենք: Ես չեմ մեկնաբանում դա: Ես Հայաստանում որևէ բան չեմ բացառում: Իսկ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր ուղեգիծը` մասնավորապես ազգային հարցերում»,- այսօրվա մամուլի ասուլիում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել մամուլում քննարկվող ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները: Միայն նշեց, որ լուրջ չէ անդրադառնալ կուլիսների խոսակցություններին կամ մեկնաբանություններին: Արմեն Ռուստամյանը ժխտեց այն տեղեկությունները, որ ՀՅԴ անդամները հանդիպումներ են ունենում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Քոչարյանը իր կյանքով է ապրում, մենք էլ` մեր կյանքով»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter