HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» հայցը կքննվի փետրվարի 25-ին

ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) փետրվարի 25-ին` ժամը 12:00-ին, նախնական դատական նիստ է նշանակել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցով, որով վերջինս խնդրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պարտավորեցնել տրամադրել տեղեկատվություն: Գյումրու քաղաքապետի դեմ հայցադիմումի պատճառը եղել է «Հետք» թերթի համար նախատեսված հոդվածաշարը` Ալեքսանդրապոլի հին տոհմերի եւ 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին: Գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների պատմությունը ներկայացվել է «Հետք» շաբաթաթերթի թիվ 21 համարում: Անդրադառնալով այս տոհմին` չի շրջանցվել նաեւ նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ երկարատեւ դատական վեճը: Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Գյումրու քաղաքապետին դեռեւս այս տարվա հուլիսի 6-ին 8 հարցերից բաղկացած տեղեկատվություն ստանալու նամակ է ուղարկել` խնդրելով պատասխանել: Մոտ հինգ ամիս անց «Հետքը», ի վերջո, պատասխան ստացավ: Բայց այդ հինգ ամիսների ընթացքում Գյումրու քաղաքապետը հասցրել է դառնալ ինչ-որ ակադեմիայի անդամ, շրջագայել տարբեր երկրներում, բիզնես-նախագծեր իրականացնել եւ միայն դատարան դիմելուց հետո մի քանի րոպե ժամանակ էր գտել եւ գրել այդ գժական պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter