HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ուկրաինայի արտգործնախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին: «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան: Մենք դա ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից` ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների և ձևերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»,- ասել է Տ. Սարգսյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Արձանագրելով առևտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը` երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը: Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առևտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Հումանիտար և մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը: Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով, ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, կարևորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երևան այցելելու հրավերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter