HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Բնագիտական, պատմական առարկաների դասագրքերը կբեռնաթափվեն 15-25 տոկոսով

Անդրադառնալով դպրոցների միջին դասարանների ծրագրերի բեռնաթափան խնդրին` Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօվա ասուլիսում նշեց, որ դա համաշխարհային խնդիր է. «Նախորդ նույնիսկ շատ կատարյալ դասագրքրերն այժմյան մակարդակին արդեն չեն համապատասխանում»:

Սկսած 1990-ականներից մենք մի քանի անգամ փորձել ենք դասագրքերը փոխել, արդյունքում ունենք 12-ամյա կրթության ծրագրեր եւ դասագրքեր, բայց մյուս կողմց էլ դրանք լուրջ վերանայման կարիք ունեն: Վերանայման կարիք ունեն հատկապես բնագիտական, պատմական առարկաները, որոնց դասագրքերը ծանրաբեռնված են թվերով, տերմիններով, ինֆորմացիայով: 

Մանուկ Մկրտչյանի խոսքերով` բնագիտական, պատմական առարկաների դասագրքերը կբեռնաթափվեն 15-25 տոկոսով: Բոլոր դասական առարկանները կպահպանվեն. ոչ մի առարկա չի հանվի, բայց սահմանափակում կդրվի թեմաների քանակի վրա: Մինչեւ նոր ուսումնական տարի հայտնի կլինեն բոլոր առարկաների ծրագրերը:

Ինչ վերաբերում է այս տարվա բուհական քննություններին, Մանուկ Մկրտչյանը նշեց, որ անցյալ տարի հիմնական բողոքները հայոց լեզվի թեստերի վերաբերյալ էին, որոնց մի մասը հիմնավոր, իսկ մյուս մասը` անհիմն համարեց: Այս տարի նախորդ տարվա հեղինակները չեն կազմի հայոց լեզվի թեստերը, «մինչեւ հասնենք այն աստիճանին, որ ունենանք թեստերի բազա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter